Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի բացառիկ հրատարակություն՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գիրքը (թրեյլեր)

Հունիսի 17-ին՝ Summer Fest-ին, տեղի կունենա Աստվածաշնչից հետո ամենահայտնի քրիստոնեական աշխատությունը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը: Այս աշխատությունը Newmag-ը ներկայացնում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի հրատարակչության հետ՝ «Հուն
Գիրքը հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։
2023-ի փետրվարին՝ Ձմեռային փառատոնին, հուշագրով ազդարարվեց «Հուն» մատենաշարի սկիզբը։ Newmag-ն Մայր Աթոռի հետ գործակցությամբ կներկայացնի քրիստոնեության և հավատի մասի գրքեր։ «Զուտ քրիստոնեությունը» մատենաշարի առաջին գործն է։
«Զուտ քրիստոնեություն» գրքի հեղինակը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսը, հասուն տարիքում վերադառնալով Քրիոստոնեությանը, դարձավ հայտնի աստվածաբան ու քարոզիչ: Սա կրոնական թեմաներով նրա գլխավոր գիրքն է: Այն հոգևոր ուղեցույց է դարձել միլիոնավոր ընթերցողների համար ու կոչվել քրիստոնեության մասին երկրորդ գիրքն Աստվածաշնչից հետո:
«Զուտ քրիստոնեություն» գրքի հիմքում Քլայվ Սթեյփլս Լուիսի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944թթ.։ Հեղինակը պարզ օրինակներով բացատրում է, որ կա մի Աստված: Հիսուս Քրիստոսը նրա Միածին Որդին է, որին Աստված ուղարկեց աշխարհը փրկելու:
Հեղինակը բացատրում է, թե ինչու ենք աղոթելիս ասում՝ «Հայր մեր», ինչպես ու որ ժամին է պետք աղոթել: Քննության է ենթարկում «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը: Պարզ օրինակներով ցույց է տալիս, թե ինչ է քրիստոնեությունը, ինչու է Աստված մեկը:
Շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 17-ին, 17:00, Երազ այգում, GROUND HALL-ում. մուտքն ազատ է։
Կարդացեք նաև
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)
- Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ի հատուկ ծրագիրը՝ փոքրիկ ընթերցողների համար (լուսանկարներ)
- Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գիրքը (թրեյլեր)
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
