BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրք

Տեղի ունեցավ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Մուշի տարօրինակ ճամփորդության» հաջորդ կանգառը Armenia TV-ի «Բարի լույս» ծրագրի տաղավարն է։ Գրքի հեղինակն ու հրատարակչության ստեղծագործական թիմը ներկայացրել են հեքիաթի ստեղծման պատմությունն ու հետաքրքիր փաստեր գրքի մասին։

Հեռուստաշնորհանդեսին  Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց,  որ դեմ է  եղել երեխաների համար գրքեր հրատարակելուն, համարելով, որ բարդագույն աշխատանք է  և մեծագույն պատասխանատվություն, բայց հրատարակչության հիմնադիր տնօրեն  Արտակ Ալեքսանյանն, այնուամենայնիվ որոշել է  սկսել նաև մանկական մատենաշարի տպագրություն. «Շատ ռիսկային քայլ էր, բայց մենք արեցինք այդ քայլը, և մանուկների համար նախատեսված գրականության շուկայում մենք սկսում ենք հաստատվել, որովհետև կարծում եմ հետաքրքիր հայտ ենք ներկայացնում»։

Newmag-ի գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ մանկական մատենաշարը նախատեսված է   տարիքային 4 խմբի համար՝  մինչև 6 տարեկան, 6-9-ը տարեկան, 9-12 և 12-ից բարձր: Ըստ Գնել Նալբանդյանի, հաշվի են առել ցանկացած դետալ.  «Հաշվի ենք առել թուղթը, տառատեսակը, որպեսզի երեխային ոչինչ չխանգարի ընթարցանության համար: Մենք մեր ստանդարտները որոշել ենք ներկայացնել, և պատրաստ ենք գործընկեր կառույցների հետ քննարկել և՛ տառաչափը, և՛ բառաքանակը, և՛ տարիքային խմբերը: Սա մեր նորամուծությունն է հայկական շուկայում»:

  

Գրքի հեղինակ, ավստրալաբնակ  Սոնա Բաբաջանյանը գեղարվեստական գրականության թարգմանիչ է, ամբողջ կյանքում  առնչվել է գրականության և նկարչության հետ, գրելու փորձն առաջինն է ու հրատարակվել է հենց հայերեն.  «Սա առաջին փորձն է, որ հաջողվել է համատեղել իմ այդ երկու մեծ սերերը: «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» հեթիաթի գազանիկներն առանձին են ստեղծվել, գալիս են տարիներ առաջ ստեղծված իմ՝ «Ներաշխարհի կենդանյաց նկարագրություն» նախագծից»:  

Սոնա Բաբաջանյանը վստահեցնում է՝ հեքիաթի կերպարները վախենալու չեն, ուղղակի բազմազան են, գիրքը մանկական վախերը հաղթահարելու մասին են. «Գրել եմ բնական լեզվով, որովհետև երեխաները արհեստական լեզվից ջղայնանում են, իմ օրինակով եմ ասում, երբ փոքր էի, ես էլ էի ներվայնանում: Ինչո՞ւ որոշեցի հեքիաթ գրել, նախ թոռնիկիս համար, ու հետո ես ապրում եմ Ավստրալիայում, ու այնտեղ մանկական գրականության շուկա չկա»:

«Երազ» մանկական մատենաշարը ստեղծվել է Newmag-ի և «Երազ Փրոջեքսթ»-ի գործակցությամբ: Ընկերության  մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանի խոսքով, ընկերության սոցիալական հայեցակարգի հիմնական ուղղություններից մեկը միշտ եղել է կրթությունը, և սա  Newmag-ի հետ իրենց  առաջին գործակցությունը չէ. «Երրորդ տարին անընդմեջ մեր հարկի տակ ընդունում ենք ընթերցասեր փոքրիկներին Newmag Summer Fest-ի շրջանակում: Այս նախագիծն էլ այդ ստացված ու գեղեցիկ գործակցության տրամաբանական շարունակությունն է:  

Նախաձեռնութայն մեջ կարևոր է նաև մանրակրկիտ աշխատանքը, որովհետև ստեղծվել է գրականություն, որն անվտանգ է մանկական հոգեբանության համար: Մեր գործընկերները մանկրկիտ աշխատել են յուրաքանչյուր դետալի վրա, որպեսզի գրքերը լինեն տպավորիչ, գրավիչ, և երեխան գրքի հետ շփման ժամանակ ոչ թե վախենա, այլ ցանկություն ունենա շարունակել կարդալ»։

Գիրքն արդեն վաճառքում է։

Կարդացեք նաև

Կարդացեք նաև

Տարածել