BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Newmag»-ի ամսվա շրջանակում «Զանգակ» գրատանը տեղի

«Newmag»-ի ամսվա շրջանակում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում գրող Մագդա Թախտաճյանի հետ (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի հանդիպումն ընթերցողների հետ։ «Newmag»-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել նրա գործերից «Ռոջավան», ինչի առիթով էլ հեղինակը ժամանել է Հայաստան։ Եվ նախատեսված մեկ ամսվա փոխարեն ևս երկու ամսով ե

  

Ինչպես իսկական հայուհի, Մագդա Թախտաճյանն արդեն արդեն երեք ամիս բնակվում է հայրենիքում։ Վաղ առավոտյան արթնանում է, շրջում մայրաքաղաքով, ծանոթություններ ձեռք բերում, համտեսում հայկական ուտեստներ։ Հայկական համն ու հոտն այս այցի ընթացքում շատ է զգացել. «Սա իմ երրորդ այցն է Հայաստան ու պետք է անկեղծանամ, որ սա ամենաերկարն էր ու ամենակարևորը՝ տպավորիչը։ Քանի որ հենց այս այցի ընթացքում եմ կարողացել վերաջապես բացահայտել իմ երկիրը, իմ ընտանիքի պատմությունը, ձեռք բերել բազմաթիվ նոր ու հարազատ ընկերներ, ավելի մտերմանալ իմ հարազատների հետ ու առանց շտապելու քայելել երևանյան փողոցներով ու վայելել այն»։

 

  Թախտաճյանը հեղինակել է երեք վեպ՝ «Ալմա Արմենիա», «Ռոջավա» և «Արցախ»:  Նրա գործերը մեծ հաջողություն ունեն Արգենտինայում, ու հենց Մագդայի գրքերի շնորհիվ էլ աշխարհը բացահայտում է Հայաստանն ու հայերին. «Շատ ուրախ եմ, որ նոր ընտանիք եմ ձեռք բերել ի դեմս «Newmag»-ի։ Ի դեպ, այս պահին  բանակցություններ են ընթացքում իմ չորրորդ գիրքը՝ «Արցախը», հայերեն թարգմանելու վերաբերյալ։ Եվ, հավանաբար, այդ գործն էլ կթարգմանվի հայերեն»։ 

   
  

Կարդացեք նաև

Հայաստանում երկար ժամանակ անցկացնելուց հետո գրողը չի բացառում, որ իր ստացած բոլոր տպավորություններն ու տեղեկությունների շտեմարանը կվերածվի գրքի։

 

Կարդացեք նաև

 

Տարածել