BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest-ի բացման հանդիսավոր արարողությո

Newmag Winter Fest-ի բացման հանդիսավոր արարողությունը, պաշտոնական հյուրերն ու տոնական առաջին ակորդները (լուսանկարներ, տեսանյութ)

newmag-y-n

Փետրվարի 19-ին կայացավ աննախադեպ ու յուրօրինակ իրադարձություն՝ Newmag-ը մի հարկի տակ էր հավաքել գրքասերների, գրողների, փորձագետների, տարբեր ոլորտների գիտակների։ Երեք տարբեր լոկացիաներում, 8 գրքի շնորհանդես, պանելային 5 քննարկում ու գրքերի վաճառք։ Փառատոնը

Լեփ֊լեցուն դահլիճներում, ջերմ մթնոլոտում ու հազարավոր հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Newmag Winter Fest-ը։ Փառատոնի հանդիսավոր բացմանը հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր խոսքում նկատեց՝ այս իրադարձությանը պատրաստվել են 2021-ի ամռանից, երբ ավարտվեց Newmag Summer Fest-ը։ Ձևաչափն ընդհանուր առմամբ չի փոխվել, սակայն նոր գրքերի շնորհանդեսներն են կրկնապատկվել։ Ընթերցասերը հնարավորություն ունի ընտրել՝ ժանրը, գրողին. «Newmag-ի կրեդոն է՝ ստեղծել ու առաջարկել նոր բովանդակություն, գրքեր, որոնք անհրաժեշտ են այսօր և հիմա, օգտակար են փորձագետներին, ակտուալ են ընթերցողների համար»։

 

   

Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ փառատոնի հիմնական շեշտը դրել են ոչ գեղարվեստական գրականության վրա։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ այս նոր գրքերը ցույց են տալիս մեր անցյալի տարբեր էպիզոդներու ինչ-որ առումով կապ ունեն այսօրվա իրականության հետ. «Մեկ օրում յոթ գրքի շնորհանդես կազմակերպելը մեզ համար սեփական ռեկորդէ: Այդ գրքերն այսպես, թե այնպես կապ ունեն, առնչվում են հայերի ու Հայաստանի հետ։ 2020 թվականի պատերազմը և պարտությունը մեզ ստիպում են այլ հայացքով նայել ինքներս մեզ։ Վերջին 100 տարում մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն ամբողջությամբ փոխել է մեր ընկալումները։ Այդ պատճառով գրականությունը ևս պետք է այդպիսին լինի։ Ավելին՝ այն պետք է սկսվի հենց գրականությունից»։

 

 

Փառոտնին բացման խոսքով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանը։ ԱրմանԹաթոյանն անդրադարձավ օրվա խորհրդին՝ գիրք նվիրելու տոնին ու ընդգծեց.  գրքի շնորհիվ ճանաչում ես ինքդ քեզ, գրականությունը մտածելու արվեստ է սովորեցնում.«Գրականությունը հնարավորություն է տալիս մարդուն ճանաչել ինքն իրեն. երբ ընթերցում ես, ծանոթանում կերպարներին, հերոսներին, փորձում ես հասկանալ, թե ինչպես ինքդ կվարվեիր այս կամ այն իրավիճակում ու ժամանակաշրջանում:  Սիրում եմ այն գրականությունը, որը կենտրոնանում է աշխարհընկալումների վրա, ընդգծում ժամանակի առանձնահատկությունները։Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ»։

 

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գիրքն ու գրողը տարբեր տարիքում տարբեր կերպ կարող են օգնել ընթերցողին 44-օրյա պատերազմից հետո ինձ շատ են օգնել Ակսել Բակունցի զեկույցներըկապված սահմանային խնդիրների ու վեճերի հետ։Հաճախ էր պատում զգացումըոր ապրում ենք 1920-ականներինորովհետև մեր սահմանային բնակիչները բախվել էին նույն խնդիրներին ու այն պատճառներովինչ100 տարի առաջ։ Նման փաստաթղթերը կարևոր ենհասկանալու համար մեր սխալները նախկինում և այնթե ինչպես կարող ենք առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանային բնակիչների իրավունքները»։

 

Հրատարակչության այս նախաձեռնությանը նաև մեծ թվով գործընկերներ են միացել։ Փառառոնի գլխավոր հովանավոր Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքով, հեռահաղորդակցության ոլորտի տեղական ընկերության համար շատ կարևոր էր լինել նման նախաձեռնության կողքին.«Քանի որ մեր գործունեության սկզբունքներից են բխում հայերեն բովանդակության ստեղծումը, միացանք այս նախաձեռնությանը։ Աաջակցում ենք կրթությանը, կրթական որակի բարձրացմանը ու շատ շնորհակալ ենք, որ կա նման հնարավորություն լինել այսպիսի միջոցառման հովանավոր։ Համացանցը, ինտերնետը կարևոր են, որ շատ ճիշտ օգտագործեն մեր բաժանորդները՝ ինֆորմացիա ստանալու, կրթվելու համար։ Գիրքը, գրականություն, կրթությունը կարևոր է թե՛ մեզ, թե՛ մեր երկրի համար»։

 

Փառատոնի անհպում գործընկերը IDBank-ն էր։ Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակի  շնորհիվ ընթերցողները հնարավորություն ունեցան գրքերը ձեռք բերել ոչ միայն կանխիկ, այլև անհպում տարբերակով։ Բանկի հաղորդակցության բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով, Newmag-ը գրքերի աշխարհն ավելի է մոտեցնում մարդկանց՝ շնորհիվ նաև նման փառատոնների. «Այս տոնը բոլորիս համար է ու ընկերների, հարազատների համար գիրք ընտրելուց սկսում ենք հետաքրքրվել նրանց նախասիրություններով, ավելի մոտիկից ճանաչել նրանց։ Շատ կարևոր է, որ  այս գեղեցիկ ավանդույթը տարածվել է նաև դպրոցներում, աշխատավայրերում։ Պետք է նշեմ, որ Իդրամը ևս  միացել է նախաձեռնությանը, ու մենք նույնպես մեր գործընկերներին սիրումենք գիրք նվիրել։ Ու թեև մենք նորարարկան կառույց ենք, բայց գրքի առումով պահպանողական ենք։ Գիրքը պետք է շոշափել, զգալ բույրը։ Մենք այսօր ավելի դյուրին կդարձնենք գրքերի գնելու ընթացքը, մեր աշխատակիցները սրահում կօգնեն բոլորին, իսկ դուք վայելեք փառատոնն ու քննարկումները»։

 

Փառատոնի գործընկեր էր նաև Կոնգրես հյուրանոցը, որտեղ և անցկացվեց Ձմեռային փառատոնը։

 

Գրքի հանրայնացմանը, գրողին գրքասերին մոտեցնելու համար հրատարակչությունները գրքեր ներկայացնելուց բացի պետք է նաև նման իրադարձությունների մասնակից դարձնեն մարդկանց։Newmag-ի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, գրատոները պետք է շատ լինեն. «Մենք համարում ենք, որ փառատոնային, գրական միջավայրը նպաստում են գրքի առաջխաղացմանը՝ ընթերցողներին հնարավորություն տալով ընտրել իրենց հետաքրքրող գրքերը: Մենք առաջարկում ենք և՛ գեղարվեստական, և՛ պատմական, գիտական աշխատություններ, հետազոտություններ: Ներկայացնում ենք թարգմանություններ, բեսթսելեր դարձած գրքեր, որ հայ ընթերցողն առավելապես շփվի այսօրվա ժամանակակից միջազգային հեղինակավոր գրական ստեղծագործություններին, և մի քանի տասնամյակով հետ չմնա  համաշխարհային գրական միտումներից»։

 

Հրատարակչությունն արդեն հայտարարել է՝ մյուս հանդիպումն ամռանն է՝ անակնկալներով, զեղչերով ու ամենակարևոը՝ օրը գրքատոնի վերածելու խոստումով։

Կարդացեք նաև

Տարածել