[«Օպերացիա «Զոդ»»]. 100 տարի առաջ և հետո Սոթքը կրկին թշնամու թիրախում է
«Օպերացիա «Զոդ»» գրքում ընդգրկված են Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի ուսումնասիրությամբ հայտնաբերած Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումների և զոդյան դավադրության նոր մանրամասներ ու փաստական տվյալներ։ Հեղինակները վերակազմել են մարտական գործողություններ
Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գրքում առաջին անգամ ներկայացվում է Վարդենիսի ինքնապաշտպանությունն ու «Զոդ» օպերացիան:
Ադրբեջանի տարածքային հավակնությունները Գեղարքունիքի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն ու ունեն առնվազն 100 տարվա պատմություն: 1919-ին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբել է Հայաստանի իշխանության դեմ։ Հայերի իրականացրած «Զոդ» օպերացիայի շնորհիվ , հաջողվել է այս կարևորագույն շրջանը պահել Հայաստանի կազմում։
«Օպերացիա «Զոդը»» հրատարակվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ: Գրքի հեղինակներ, մասնագիտությամբ հնագետ-պատմաբաններ են: «Զոդ» օպերացիայի մասին առաջին անգամ լսել են 2014թ.-ին՝ տարածաշրջանում պեղումների ընթացքում: Այդ օրվանից սկսել են հետաքրքրվել, հավաքագրել նյութեր ու 2020թ.-ին մասնակցելով Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հայտարարած դրամաշնորհին՝ որոշել են ավելի խորն ուսումնասիրություններ կատարել ու դրանք ներկայացնել գրքի տեսքով:
Պատմական դեպքերը ծավալվել են Առաջին Հանրապետության համար տնտեսական և ռազմաքաղաքական ծանր ժամանակաշրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացնում էին Հայաստանը ներսից քայքայելու ծրագիր:
«Զոդ» օպերացիան սկսվում է զուռնա-դհոլով՝ խաղաղության առաջարկով։ Կար հստակ որոշում՝ խաղաղ բնակչությունը չպիտի տուժեր։ Օպերացիան ղեկավարում էին գեներալներ Դանիել Բեկ-Փիրումյանը, սպանված Սիլիկյաննների ազգական Մովսես Սիլիկյանը, Ալեքսանդր Շնեուրը։ Փայլուն օպերացիայի 5 օր ու հայկական զորքը վերցնում է Զոդը՝ առանց կրակոցի՝ Սևանի ավազանը ամբողջությամբ մաքրելով մուսուլմաններից:
Գրքում ներկայացված է ոչ միայն պատմություն՝ դասական իմաստով, այլև ռազմական հնագիտություն, աշխարհագրություն, ազգագրություն, մշակութաբանություն:
Մեկ դար առաջ թուրքերի թիրախում էր հայտնվել Սոթքը: Հիմա էլ է Սոթքը դարձել Հայաստանի համար ճակատագրական վայր։
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
- [Շնորհանդես] «Օպերացիա «Զոդ»». բացառիկ ու հիմնաքարային պատմագիտական հետազոտություն Սոթքի բնագծի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպես ստեղծվեց «Օպերացիա «Զոդ»» գիրքը. Հեղինակների բացառիկ մանրամասները (տեսանյութ)
- Ինչպես մշակվեց և իրագործվեց «Զոդ» Օպերացիան և որքանով է այն այսօր արդիական (տեսանյութ)
- Բացառիկ նկարահանումներ և ուշագրավ մանրամասներ. ինչու են թուրքերը մեկ դար կռիվ տալիս Սևանի ավազանի համար (տեսանյութ)