Այսօր լրանում է Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարին (տեսանյութ)
Ուղիղ 15 տարի առաջ դաժանաբար սպանվեց հայազգի խմբագիր Հրանտ Դինքը։ Մեկ տարի առաջ՝ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը ներկայացրին ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը հայերեն։Դեսպանո
1. Ո՛չ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ո՛չ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր, անգամ ապագայիս մեջ փոխադրելու:
2. Ես ոչ ոքից պատասխանատվություն, ներողություն չեմ սպասում: Ես մի մարդ եմ, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:
3. Իմ միակ երաշխիքը ես համարելու եմ ճշմարտությունը, որ, այո՛, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս:
4. Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբեւէ հետեւե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից եւ պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:
5. Թուրքական հասարակությունը հայկական համայնքն այլ կերպ է ընկալում. «Հայ» բառը մի ժամանակ հայհոյանք էր համարվում, Թուրքիայում Ղարաբաղի հարցը քննարկելիս համայնքի ներսում մեծ անհանգստություն եւ տագնապ էր տիրում: Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները և ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար:
6. Թուրքիան Օսմանյան կայսրությունից ավելի փոքր տարածք է զբաղեցնում, այս պատճառով էլ վախենում է, որ կարող է ավելի փոքրանալ: Սա կարելի է անվանել որպես «Սեւրի սինդրոմ»: Թուրքիայում յուրաքանչյուր փոփոխության կասկածով, վախով են մոտենում: Այս պատճառով էլ փոփոխությունների ընթացքը Թուրքիայում դանդաղ է ընթանում:
7. Թուրքիայում խոսվում է ազգայնական ուժերի բարձրացման մասին, բայց ես չեմ հավատում, որ աճում է ազգայնականությունը. այն աճեցվում է որոշ մարդկանց օգնությամբ:
8. Թուրքիան դեռ չի ընտելացել այն մտքի հետ, որ Հայաստանն անկախ պետություն է, որ այնտեղ մի հարևան կա, անհրաժեշտ է սա ըմբռնել և հարաբերություններ սկսել:
9. Որպես հայ, ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը որպես քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Այս խնդիրն անհրաժեշտ է լուծել Հայաստանի և Թուրքիայի միջև:
10. Եթե ես հանձնվեմ եւ հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:
Կարդացեք նաև
- Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին գրողների հետ
- Տեղի ունեցավ «Ակոս» գրքի հեռուստաշնորհանդեսը
- Դինքի մահվան տարելիցի օրը Newmag-ը ներկայացրեց ֆրանսիացի գրողի «Ակոս» վեպը
- «Ակոս» գրքի հեղինակ Վալերի Մանտոն կայցելի Հայաստան
- Ով է «Ակոսի» հեղինակ Վալերի Մանտոն (տեսանյութ)
- «Ակոս». Newmag-ը ներկայացնում է ֆրանսիական բեսթսելլերը Հրանտ Դինքի մասին
- Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը
- «Ակոս» վեպի թարգմանության մասին լուրը մեծ արձագանք է գտել հայկական մեդիայում