1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)

1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Երկրաշարժից հետո Հայաստանն ու աշխարհը սգում էին, իսկ Բաքվում ուրախությունն էր թևածում: Աննա Աստվածատուրյան Թերքոթն իր հուշերում նկար
Տիկին Նինան Բաքվում տեսածի ու ապրածի մասին թաց աչքերով է խոսում։ Լաստանավով փրկված փախստական է, չի էլ հիշում քանի օր են անցկացրել ճանապարհին։ Այն, ինչ եղավ՝ ցեղասպանություն էր. «Ես այնպիսի պահեր եմ ապրել, որոնց մասին պապս էր պատմում: Նա 1915-ին փրկվել էր ցեղասպանությունից։ Նա ինձ միշտ պատմում էր սպանդի մասին, Բաքվի փողոցներում կատարվում էր նույնը»։
Բաքվի ջարդերից փրկված փախստականները կորցրին ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, հույսեր ու երազանքներ: Փրկեցին միայն սեփական կյանքը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Արցախում, մյուսները՝ Հայաստանում, Ռուսաստանում: Բաքվից փախավ մոտ կես միլիոն հայ, որի կեսից ավելին տեղավորվեց Հայաստանում: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն ուշագրավ մանրամասներ է պատմում այդ մարդկանց ճակատագրի մասին. «Մեծ թվով փախստականներ շարունակում էին 30 և ավելի տարիներ ապրել վարչական նշանակության շենք-շինություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հոսպիտալ, նույնիսկ` շնաբուծարանի տարածքում ապրող ընտանիքներ ենք ունեցել»:
Հարյուրավոր մարդիկ մինչև վերջերս էլ սեփական տանիք չեն ունեցել: 2012-ից ի վեր բնակարանով պահովման որևէ ծրագիր չի արվել: Վերջին երեք տարում ծրագիրը վերսկսվել է Երևանում: Նելլի Դավթյանը վիճակագրություն է ներկայացնում. «Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել 360-ից ավելի մարդիկ, նրանց գործերը քննվել են, դրական եզրակացություն և բնակարանի գնման սերտիֆիկատ է տրվել 271 ընտանիքի: Հիմա սկսվել է ծրագրի վերջին՝ չորրորդ փուլը, որ ծածկելու է բոլոր մարզերը»:
Ժամանակն ու տեղանքը փոխվում են, բայց ադրբեջանական ձեռագիրն ամեն անգամ նույնն է: 44-օրյա պատերազմին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը թիրախավորում էր խաղաղ բնակավայրերը, սպանում ու խոշտանգում բնակիչներին: Պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ տասնյակ հազարավոր մարդիկ թողեցին տուն ու հայրենիք, այրեցին ամբողջ կյանքում ստեղծածը և միակ ճամպրուկը ձեռքին կրկին բռնեցին գաղթի ճամփան: Հայաստանում ապաստանել էր 90 հազարից ավելի արցախցի, նրանց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ: Պատերազմից հետո նրանց մի մասը վերադարձավ տուն, մյուսները՝ վերադարձի տուն այլևս չունեին: Արցախցիներից շատերը Սյունիքում էին ապաստանել և հիմա՝ ընդամենը երկու տարի անց, շատերը ստիպված են հեռանալ նաև Սյունիքից: Տեղահանության հերթական ալիքը այս տարվա սեպտեմբերին էր: Թշնամու թիրախում են՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը: Նելլի Դավթյանի հրապարակած թվերը պարզապես սահմռկեցուցիչ են. «Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր 7600 թիվը, մենք այդ նույն համայնքներում սկսեցինք մեր հաշվառումը և այս պահին ունենք 2500-ից ավելի մեծ թիվ: Շարժն այս անգամ շատ ակտիվ էր»:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում կատարվածը մնաց անպատիժ: Մեկ այլ սցենարով, բայց նույն ընդգծված հայատյացությամբ կրկնվում է տասնամյակներ անց: Այն, ինչ տեսել են հայերն ադրբեջանում և այն, ինչ տեսնում են նրանց սերունդներն Արցախում ու Հայաստանում, փաստում են՝ Ադրբեջանը խորացնում է հայատյաց պետական քաղաքականությունը:
Կարդացեք նաև
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
