Newmag Summer Fest-ին տեղի կունենա Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպի շնորհանդեսը (թիզեր)

Newmag-ի ամառային փառատոնին տեղի կունենա հայ ժամանակակից երիտասարդ գրող Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը։ «Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին:
Սյունեի ստեղծագործական առաջին բաց դաշտը դարձավ բլոգը՝ «Ամեն ինչ ոչնչի մասին»: Հետո այդ պատմվածքները 2019-ին լույս տեսան նրա առաջին գրքում: «Կախվածությունը» պատմվածքների ժողովածու է, որը վերահրատարակվել է մի քանի անգամ. ««Կախվածությունը», լույս է տեսել 2019-ին: Այն պատմվածքների հավաքածու է, որը գրվել է վերջին միքանի տարիների ընթացքում. ընտրեցինք 24 պատմվածք, քանի որ այդ ժամանակ 24 տարեկան էի, և դա մի տեսակխորհրդանշական էր, որոշակի ժամանակահատվածի մի տեսակ ամփոփում»:
Այս ժողովածուի որոշ պատմվածքներ թարգմանվել ու հրատարակվել են տարբեր երկրների ամսագրերում, գրականժողովածուներում ու կայքերում։ 3 տարի անց Սյունե Սևադան գրեց 2-րդ գիրքը՝ «Աղի թեյը»: Իր նոր գրքի մասին նա ընթերցողներին տեղեկացրեց ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորեք, նոր երեխա ունեմ՝ «Աղի թեյ» Սյունեի Սևադա։ Մի քանիօրից արդեն հասանելի կլինի գիրքն օնլայն պատվիրելու հնարավորությունը, մի փոքր ավելի ուշ էլ գիրքը կլինիգրախանութներում, ընթացքում հավես միջոցառում էլ ենք ունենալու»:
«Աղի թեյը» սիրո, ընկերության, ընտանիք ու երաժշտության մասին է: Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ուփրկվել ի հեճուկս դժվարությունների: Երիտասարդ հանրահայտ դաշնակահարի մահից հետո հայաստանյան ամենամեծ հրատարակչության տնօրենը որոշում է նրա մասին կենսագրական գիրք հրատարակել: Գրքի ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը:
Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը
- Տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը
- Տեղի կունենա բուլղարական գրական հայտնության՝ Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկան» գրքի շնորհանդեսը
- Տեղի կունենա 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» փորձագիտական հետազոտությունների գրքի շնորհանդեսը
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա իսպանացի ամենահայտնի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» էպիկական վեպի շնորհանդեսը (թրեյլեր
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Փախուստ Էրգրից» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
«Աղի թեյի» խմբագիրը Հասմիկ Սիմոնյանն է, շապիկի դիզայնի հեղինակը Սոֆի Մարգարյանն է: Սյունե Սևադայի գրքի գլխավոր գործընկերը Tellcell-ն է:
Շնորհանդեսը տեի կունենա հուլիսի 16-ին, Newmag Summer Fest-ին, ժամը 17:00-ին, Ground Hall-ում: Միջոցառումից հետո Սյունեն կստորագրի երկրպագուների գրքերը: Գրքի առաջին խմբաքանակը վաճառվելու է հենց փառատոնի օրը:
Փառատոնի մասին կարդացեք նաև
- Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
- Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Ամառվա ամենագրքային փառատոնի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է(լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ին ուղիղ կեսօրին կսկսվի մանկական հագեցած ծրագիրը
- Հայաստանի ամերիկյան համալսարանի գերհագեցած ծրագիրը՝ Newmag Summer Fest-ին (լուսանկարներ)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
