ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի

Newmag Summer Fest-ին տեղի կունենա Անջալի Մահտոյի բեսթսելլերի՝ «Մաշկի խնամքի կանոնագրքի» շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Կանոնագի՞րք, Աստվածաշու՞նչ, թե՞ պարզապես սեղանի գիրք՝ Անջալի Մահտոյի գիրքը շատ կանանց գլխավոր խորհրդականն է արդեն 4 տարի։ Սա պարզապես գիրք չէ, այն կարծես խորհրդատվություն է մաշկաբանի մոտ են, որի յուրաքանչյուր էջում կարելի է գտնել օգտակար խորհուրդ: Newmag-

Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններով գիրքը հավասարազոր է գիտական աշխատության։ Դոկտոր Մահտոյի «Մաշկի խնամք» գիրքը նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողական բժշկությանը, ոչ թե հավատում ու վստահում բլոգերի կամ էլ պատահական մաշկաբանի։ Դոկտորի հետևորդները նրա գլխավոր համոզմունքներն անվանում են պատվիրաններ։

Անջալի Մահտոյի ծնողները բժիշկներ են։ Բայց մաշկաբանի մասնագիտությունն ընտրելուն նպաստել է ոչ թե այդ հանգամանքը, այլ անձնական խնդիրը՝ դեմքի խորը բշտիկներն ու մասնագետների պակասը: Անջալին ինքն իրեն խոստանում է դառնալ այդ ոլորտի լավագույն մասնագետը։ Թեև երբեք չի էլ մտածել գիրք գրելու մասին: Գրքի գաղափարը բրիտանական հայտնի հրատարակչությանն էր: Այդպես էլ ստեղծվում է  կանոնագիրքը, որի բաժիններից յուրաքանչյուրը կատարյալ մաշկ ունենալու ուղեցույց է:

Դոկտոր Մահտոն Բրիտանիայի հեղինակավոր ուսումնական հիվանդանոցներում աշխատելու հարուստ փորձ ունի։ Գլխավոր մաշկաբան-խորհրդատու էր նաև Հյուսիս-Արևմտյան Լոնդոնի հիվանդանոցում, որտեղ ղեկավարել է մանկական մաշկաբանության ծառայությունը։ 2018-ին հրատարակված կանոնագիրքը բում է առաջացրել ամբողջ աշխարհում:

                                                       

Անջալիի գիրքը բեսթսելեր է հրատարակման պահից՝  գլխավորում է Ամազոնի՝ մաշկի խնամքին վերաբերող գրքերի ցուցակը։ 4 տարում թարգմանվել է 7 լեզվով, այժմ նաև՝ հայերեն։

Newmag Summer Fest-ին սպասվող նոր գրքերը 

Գրքի հրատարակության գործընկերը «Նաիրիան» ընկերությունն է: «Մաշկի խնամքի կանոնագրքի»  շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին ժամը 16:00-ին, Newmag Summer Fest-ին, Երազ այգու Ground Hall սրահում:

Փառատոնի մասին կարդացեք նաև

Տարածել