BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Օգոստոսի 16-ին է ծնվել ֆրանսիացի գրող, «Ակոս» վեպի

Օգոստոսի 16-ին է ծնվել ֆրանսիացի գրող, «Ակոս» վեպի հեղինակ Վալերի Մանտոն

newmag-y-n

2021-ին հայերեն լույս տեսավ ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գեղարվեստական վեպը: 2021-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը, տեղի ունեցավ «Ակոս» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Մանտոյի ծննդյան օրվա առթիվ Newmag-ը նրա կենսագրությունից առ

Փաստ #1

Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-ից 2013 թթ. աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։

Փաստ #2

2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերը բացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon՝ հայերեն  «Ակոս» վեպը։ 

Փաստ #3

Թողնելով Ֆրանսիան ու հայտնվելով անծանոթ երկրում, ոչ հարազատ միջավայրում՝այնտեղ ապրում է մոտ երկու տարի։ Դինքի ուրվականի պես շրջում է բոլոր այն վայրերով, որը մի ժամանակ Հրանտը խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում են», այն բանտերով, որտեղ տառապում է 150 լրագրող:

Փաստ #4

Ֆրանսիա վերադառնալուն պես՝ Վալերի Մանտոն հրատարակում է գիրքը, վերնագրում «Ակոս»՝ հենց Դինքի թերթի անունով։ 

                                                         

Փաստ #5

Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող «Ակոս» վեպը 2018 թվականին ստանում է ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը:

Փաստ #6

Սա հետաքնական աշխատանք է գեղարվեստական ժանրում՝ Հրանտ Դինքի կյանքը մանկության տարիներից մինչև «Ակոսի» հիմնադրում ու սպանություն, ինչպես նաև քաղաքական-հասարակական դեմքերի ելույթները սպանությունից առաջ ու հետո։

Փաստ #7

Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը։ 

Փաստ #8

Գրողը արխիվային նյութերից, մամուլից, Դինքի հարազատներից, գործընկերներից, աջերից ու ձախերից փորձում էր հասկանալ՝ ինչու սպանվեց Հրանտը, որն այդքան տենչում էր խաղաղություն, ով սիրում էր կյանքը, բայց և չէր վախենում ելույթներ ունենալ Թուրքիայում ու Թուրքիայի սահմաններից դուրս, ով սպանվեց ընդամենը մեկ պատճառով՝ հայ էր, քրիստոնյա էր ու չէր լռում՝ տենչում էր արդարություն:

Կարդացեք նաև

Փաստ #9

2021-ին Վալերի Մանտոն ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Այցի ընթացքում հնարավորություն ունեցավ շրջել Հայաստանով ու ծանոթանալ հայերի հետ:

Փաստ #10                   

Գրքի առաջին տպաքանակը սպառվեց 3 օրում: «Ակոս» վեպը Հայաստանում դարձել է ամենապահանջված գրքերից մեկը:

Կարդացեք նաև

Տարածել