BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով կկա

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով կկարողանա խաղադաշտ վերադառնալ (լուսանկարներ)

newmag-y-n

Ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բոլորին ամեն ինչ ապացուցել է: Ֆուտբոլային երկար կարիերայի ընթացքում նա աշխարհի չեմպիոն չի դարձել, և, առհասարակ, շատ քիչ է խաղացել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում, բայց

Վերջին շրջանում շվեդ ֆուտբոլիստն ինտենսիվ շարունակում էր ապաքինվել այն ծանր վնասվածքից, որի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել: Այս մասին խոսել է նաև նրա մարզիչ Ստեֆանո Պիոլին. «Մենք կգնահատենք նրա մարզավիճակը և կպարզենք, թե երբ նորից կկարողանա խաղալ»:

Ու արդեն հունվարի վերջին «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կկարողանա վերադառնալ խաղադաշտ: Նա առաջիկա օրերին արդեն կսկի մարզումները։

Իբրահիմովիչը ներկայումս հանդես է գալիս «Միլանի» կազմում, և իտալական այս թիմը միակն է Զլատանի կարիերայի ընթացքում, որտեղ նա վերադարձել է: Գլխավոր պատճառն այն է որ ինքը սիրում է Միլանն ու այնքան է հարմարվել քաղաքին, որ չի կարողանում հեռանալ այդտեղից. «Ես շատ տարիներ եմ անցկացրել այստեղ ու, կարծես, Միլանն իմ երկրորդ տունն է։ Ինձ դուր են գալիս մարդիկ: Եվ գաղտնիք չէ, որ պատրաստվում եմ կարիերաս այստեղ էլ ավարտել»:

                                                                                                           

Պետք է անել այն, ինչը քեզ երջանկացնում է: Պետք է անել այն, ինչ ինքդ ես ուզում անել։ Հավատացե՛ք ինքներդ ձեզ և ձեր ուժերին՝ սա Զլատանի կյանքի նշանաբանն է: Հոկտեմբերին նա կդառնա 41 տարեկան: Բայց ֆուտբոլից հեռանալու մասին անգամ մտածել չի ցանկանում, որքան էլ դա անխուսափելի է. «Ինչո՞ւ չեմ ավարտում կարիերաս։ Որովհետև դեռ զգում եմ ադրենալին , երկրպագուների անհանգստությունը, դաշտի հոտը։ Եվ որովհետև գոհ չեմ, միշտ ավելին եմ ուզում անել։ Այդպես ես ինձ ողջ եմ զգում: Որոշեցի վիրահատվել ոչ միայն խաղալ շարունակելու համար, այլև որ առողջանամ, նախորդ մրցաշրջանի վերջին 6 ամիսներին ես այնքա՛ն եմ տառապել»։

Ւր տառապանքների, հաջողությունների մասին Զլատանը միշտ պատմել է, չի փորձել երկրպագուներից թաքցնել հույզերը: Այդպես է վարվել նաև գրքում, որը գրել է շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ: «Ես Զլատանն եմ»  գրքում նա անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձել համաեվրոպական գերաստղ։

 

Ի դեպ, օրերս Բրազիլիայում նորածնին անվանակոչել են Զլատան Իբրահիմովիչի անունով: Փոքրիկ Զլատանի հայրը ֆուտբոլի մեծ սիրահար է ու երազում է, որ ֆուտբոլային անվան շնորհիվ իր տղան հանրահայտ ֆուտբոլիստ դառնա և հանդես կգա «Սանտա-Կրուզ»-ի կազմում, որի հավատարիմ երկրպագուն է:

Կարդացեք նաև

Տարածել