Գիրք նվիրելու օրը՝ Newmag Winer Fest-ին սպասվում են շնորհանդեսներ, քննարկումներ, զեղչեր ու խաղարկություններ (տեսանյութ)

February 18, 2022

Newmag Winter Fest-ը սկսվելու է փետրվարի 19-ին ժամը 11:00-ից մինչև երեկոյան 21:00-ն։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն՝ մինչև 40 տոկոս զեղչով: Ձմեռային փառատոնի մասին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում պատմել են Newmag-ի թիմն ու գրքի տոնի գլխավոր հովանավոր

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը Newmag հրատարակչությունը գրքասերների համար գրքի տոն է կազմակերպել: Գրքի ձմեռային փառատոնը տևելու է ավելի քան տասը ժամ: Գրքի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ, գրքերի խաղարկություններ, երգի և տեսահոլովակի պրեմիերա և այս ամենը մեկ վայրում՝ ընդգծում է հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը. «Մարդիկ կարող են գալ և հանդիպել այն մարդկանց հետ որոնց խոսքը կարող է կարևոր լինել իրենց կյանքում: կարող են կլոր սեղանների կամ քննարկումների ընհթացքում հարցեր տալ, լսել և հասկանալ ինչ է կատարվում հայկական գրական շուկայում»:

 

Newmag-ի առցանց բովանդակության պատասխանատու Գոհար Մանուկյանի խոսքով, գրքի թեմաները տարբեր են՝ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման մասին գաղտնազերծված փաստաթղթերից մինչև հայկական գինիների թեմայով թրիլլեր, հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունից մինչև Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. «Լինելու է 7 գիրք, տարբեր ժանրերի, օրինակ շատ հետաքրքիր գիրք ունենք զոդ օպերացիան, որը բացի պատմական հետազոտություններից նաև գիտական է, երկու տարուց ավելի կատարվել են հետազոտությունները,գիրքը ներկայացնելու ենք Հասրաթյան-Մինասյան հիմանդրամի հետ»:

Հեղինակների և ոլորտի փորձագետների մասնակցությամբ բոլոր գրքերի շնորհանդեսներից հետո կանցկացվեն պանելային քննարկումներ: Ըստ փառատոնի կազմկոմիտեի նախագահ Մանու Իրիցյանի, իրադարձությունների մյուս կարևոր լոկացիան քննարկումների սրահն է լի հետաքրքիր հանդիպումներով. «Լինելու են նաև շատ հետաքրքիր պանելային քննարկումներ, մեկը ՏՏ ոլորտը Հայաստանում, մյուսը հայ-ամերիկյան հարաբերություններ, հայ ադրբեջանական սահմանազատում, հայ-ռուսական հարաբերություններ և գինեգործությունը Հայաստանում»:  

Փառատոնի ընթացքում Newmag-ը ներկայացնելու է 7 նոր գիրք: Նոր գրողներ, նոր ժանրեր: Newmag Winter Fest-ի գլխավոր հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը: Իրենց թիմը ոգևոևված է այս իրադարձությամբ, Գիրք նվիրելու տոնին նրանք ևս կմասնակցեն. «Մեզ համար սա կարևոր նախաձեռնություն է, որովհետև որպես հայկական ընկերություն կարևորում ենք հայալեզու գրականությունը: Այս փառատոնը ներկայացնում էր հայերեն թարգմանված գրքեր և մեզ համար շատ կարևոր էր միանալ այս նախաձեռնությանը»:

Հանդիպման վայրը՝ Կոնգրես հյուրանոց, առավոտյան ժամը՝ 11-ից: Newmag-ի  թիմը խորհուրդ է տալիս փառատոնին գնալ մեծ պայուսակով՝ սպասվում են մեծ զեղչեր՝ մինչև 40 տոկոս:

Կարդացեք նաև