Հարցազրույց Օյգեն Ռուգեի հետ. Նա, ով գրում է ամեն ինչի մասին, գրում է ոչնչի մասին

December 16, 2022

Գերմանացի գրող Օյգեն Ռուգեն հարցազրույց է տվել հայտնի պարբերական Deutsche Welle-ին, որտեղ անդրադարձել է իր ստեղծագործություններին, ժամանակակից գրականությանն ու համաշխարհային բեսթսելլերներին: Ռուգեն կոտրում է «գերմանական վեպ» հասկացության մասին բոլոր կարծրատիպերը: Նրա՝ «Մարող լույսի ժամանակներում» գիրքը Newmag-ը թարգմանել է հայերեն: Ի դեպ, սովորաբար այս գրողը կամ խուսափում է լրագրողներից կամ մեկ-երկու հարցի է պատասխանում, այս անգամ զրույցը ծավալուն է ու շատ հարցերի պատասխաններ ընթերցողները կարող են բացահայտել հենց հարցազրույցի ընթացքում։

Գերմանական գրականության վերաբերյալ ձևավորված կարծրատիպ կա, որ հեղինակները զուրկ են հումորից, ստեղծագործությունները չափազանց լուրջ են ու մռայլ: Ասում են՝ գերմանացի հեղինակները պատմական բեռ են դնում իրենց ստեղծագործությունների մեջ: Ու հաճախ տարակուսում են. միթե նման գործերը կցանկանան կարդալ Գերմանիայից դուրս:  

Ձեր դեբյուտային՝ «Մարող լույսի ժամանակներում»  վեպը պատմում է Երկրորդ աշխարհամարտի, Գերմանիայի վերամիավորման ժամանակ ապրող մի ընտանիքի մասին: Մի խոսքով, այն չափից դուրս գերմանական է: Ու, չնայած դրան, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերենով: Սա նշանակում է, որ գերմանական գրականությանը բնորոշ կամ ենթադրյալ հատկանիշներն արդեն ընկալելի են նաև արտասահմանո՞ւմ, թե՞ իրականում այլ պատճառ կա:

Այս պահին, իհարկե, չափազանց անհամեստ կլինի մեջբերել The New York Times-ին, բայց վստահորեն կարող եմ մի բանասել: Արտասահմանյան մամուլի արձագանքներից ու իմ շրջագայություններից համոզվել եմ, որ իմ գիրքը չի ընկալվումորպես տիպիկ գերմանական վեպ, համենայնդեպս ոչ այն առումով, որ դա չափազանց լուրջ է, մռայլ ու հումորից զուրկ: Ընդհակառակը, այն ընկալվում է որպես թեթև հումորային՝ չնայած այն դրամային ու խելահեղությանը, որը տեղի է ունենում սյուժեում: Դա, իհարկե, անկման պատմություն է, ավելի կոնկրետ ու դիպուկ՝ սոցիալիստական հասարակության անկման պատմություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ ես չեմ փորձել դետալային ներկայացնել ժամանակաշրջանը կամ երկրորդ ու երրորդ ձեռքի գիտելիք տարածել: Փոխարենը՝ պատմում եմ մի ընտանիքի պատմություն, որն ապրել է այդ ժամանակներում: Ես չեմ փորձում ներկայացնել ընդհանուր մեծ պատկերը, այլ ցույց եմ տալիս որոշակի դետալներ: Մեծ պատմության ապրումներն ավելի մարդկային են, իսկ նման բաներն ընկալելի են ամենուր:

«Ես վերադարձա սթորիթելինգ»  

Ձեր ընթերցողները զարմացա՞ն, որ գերմանացի հեղինակը կարող է նաև հետաքրքիր գրող: Ի՞նչ կարծրատիպերի ու գուցե նույնիսկ կողմնակալության բախվեցիք օտար երկրներում գրքերի ընթերցանության ժամանակ:

Նախ՝ ես ընդունում եմ, որ գերմանական գրականությունը միաժամանակ կարող է լինել բացարձակապես ինտելեկտուալ, խիտ և ինքնատիպ, բայց նաև՝ շատ մակերեսային, անդեմ ու համր։ Բայց այսօր գերմանական գրականությունը, ներառյալժամանակակից գրականությունը, կարող է իսկապես շատ բան առաջարկել: Եթե որոշ ամերիկացիներ զարմացած էին, որ գերմանական գրքերը նույնպես կարող են հետաքրքիր լիել, դա ավելի քիչ պայմանավորված է ոչ այնքան գերմանացի հեղինակներով, որքան այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ քիչ է ուշադրություն դարձնում, թե ինչ էկատարվում արտասահմանում:

ԱՄՆ-ը մշակութային հեգեմոն է. Դա է պատճառը, որ գերմանական գրքերը հազվադեպ են հասնում այլ շուկաներ ու ոչ ամենևին, որ ամերիկացի հեղինակներն ավելի լավն են։ Թեև համաձայն եմ, որ ամերիկացի հեղինակներն ավելի ազատ են իրեց պատմությունները գրելիս։

Ես էլ եմ պատմություն գրող, բայց ես այդ ժանրից հեռացել եմ, ու հիմա վերադառնում եմ։ Հավանավար այս «շեղում» եվրոպական գրականության նոր թրենդն է։ 

                                                                       

Ինչպիսի՞ «շեղում» էր դա. զուտ գերմանական առանձնահատկությու՞ն, թե՞ եվրոպական:

Երբ ես օգտագործում եմ «շեղում» բառը, նկատի ունեմ գրական ճգնաժամը, որն առաջին հերթին ազդել է եվրոպական և գերմանական գրականության վրա, հայտնի «Լորդ Չանդոսի նամակից» սկզից [Խմբ.- 1902 թվականին ավստրիացի գրող Հյուգո Վոն Հոֆմանստալի վեպը։ Գլխավոր հերոսը նամակներ է գրում անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնին՝ գրականության և լեզվի ինքնարտահայտման ճգնաժամի թեմաներով]։

Բնականաբար, նման ճգնաժամեր եղել են նաև ամերիկյան գրականության մեջ, բայց իմ տպավորությունն այն է, որամերիկյան գրականությունը միշտ էլ ավելի հավատարիմ է մնացել սթորի թելինգին: Ի վերջո, ես ինքս էլ վերադարձա դրան, բայց ճանապարհին հավաքեցի նաև ավանգարդի տարրեր, որոնք, կարծում էի՝ օգտակար կլինեն:    

Անձնական դիտանկյունը, ժամանակագրությունը և ժամանակի սուբյեկտիվ փորձառության հետ գործ ունենալը դասական գրականության էլեմենտներ չեն, թեև հիմա արդեն գլխավոր թրենդն են։ 

Ձեր ստեղծագործությունները թարգմանվում են բազմաթիվ լեզուներովԵրբ գրում եքմտածո՞ւմ եք նաև այլ լեզվով կարդացող պոտենցիալ ընթերցողների մասին:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր հեղինակ իր պատմությունը հասցեագրում է ինչ-որ մեկին։ Դուք ինքներդ ձեզ պատմություններ չեք պատմում: Ես չեմ գրում կոնկրետ մեկ ընթերցողի համար, այլ ավելի շուտ՝ ընթերցողի մասին իմպատկերացրած հավաքական կերպարի համար: Բեռլինի պատի անկումից 20 տարի անց այդ մարդիկ՝ իմ ընթերցողները, ամբողջ աշխարհից են։ Ես գրել եմ ոչ թե բացառապես ԳԴՀ քաղաքացիների կամ Արևելյան Գերմանիային ծանոթ մարդկանց համար, այլ ամբողջ աշխարհի: Բայց ես չեմ կարծում, որ դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է համաշխարհային հաջողություն ունեցող վեպ գրելու համար:  

«Ով գրում է ամեն ինչի մասին, նա գրում է ոչնչի մասին»  

Գերմանալեզու գրականությունը փոխվե՞լ է, ի՞նչ է անհրաժեշտ համաշխարհային ճանաչմանն արժանիգրականություն ստեղծելու համար։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ինքս ինձ հակասում եմ, բայց ես կարծում եմ, որ արվեստի բոլոր տեսակներն իրենց ստեղծման հիմքում շատ լոկալ են։ Ավելի վաղ տարիքում գուցե ծիծաղեի նման պնդման վրա, բայց այսօր հավատում եմդրան։ Դա վերաբերում է երաժշտությանը. պարզապես նայեք բլյուզին, ռոքին։ Օրինակ, ամերիկաբնակ մեքսիկացիերաժիշտ Կառլոս Սանտանան հաջողակ է, քանի որ ստեղծագործական ոգեշնչում է գտել իր լատինաամերիկյան արմատներում: Նույնը վերաբերում է նկարչությանը և առավել քան երբևէ՝ գրականությանը։  

Մեծ գրականությունը գլոբալ մտածելակերպից կամ կոսմոպոլիտ լինելուց չի գալիս: Պարտադիր չէ, որ ստեղծագործության իրադարձությունները տեղի ունենան միաժամանակ յոթ մայրաքաղաքներում: Հիշեք «Ծերունին և ծովը»: Վեպի մեծ մասը տեղի է ունենում ձկնորսական նավի մեջ, որի երկարությունը վեց մետր է։ Գրականությունը, կամ գոնե այն, ինչ համարում եմ գրականություն, գալիս է կոնկրետ փորձից ու գիտելիքից։

Կարդացեք նաև

Բնականաբար, մարդը կարող է տարբեր մշակույթներ, տարբեր վայրեր անվանել իր տունը, բայց նա, ով ամենուր տանն է, ոչ մի տեղ է: Իսկ ով գրում է ամեն ինչի մասին, գրում է ոչնչի մասին։ Միգուցե սխալվում եմ, բայց չեմ կարծում, որ այն փաստը, որ «Մարող լույսի ժամանակներում» վեպի հաջողությունը երեք երկրներում՝ Մեքսիկայում, Ռուսաստանում և Գերմանիայիում տեղի ունեցած գործողություններն են: Կարծում եմ՝ դա ավելի շատ կապված էր վեպի հերոսների և նրանց ճակատագրերի հետ, որոնց լավ գիտեմ և որոնց հետ սերտորեն կապված եմ: Դա գիրք չէ մեծ հերոսների և սխրանքների մասին, այլ գիրք է՝ պարտվողների ու կորստի, փոքր երևույթների մասին։

Կարդացեք նաև