BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ»

Տեղի ունեցավ Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գրքի երևանյան շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի ու նրա «Ես Օրացույցն եմ» գրքի վերաբերյալ միջոցառումները Newmag-ն ամփոփում է շնորհանդեսով։ Արդեն մեկ շաբաթ Անդրիսը գրական տարբեր հարթակներում ներկայացրել է դեբյուտային վեպը։ Ի դեպ, Լատվիայում ևս այս պահին անդրադառնում են «Ե

                                                      

Միայնակ, նյարդային խնդիրներ ունեցող մարդու մասին գիրքը թարգմանվել է առաջին անգամ: Լատվիական ժամանակակից գրականության գլխավոր անակնկալը Newmag հրատարակչությունը լույս է ընծայել հայերեն. «Ես Օրացույցն եմ» վեպի հեղինակ Անդրիս Կալնոզոլսն իր գրքի առաջին թարգմանությունը տեսավ Հայաստանում. «Ես գիտեի, որ այս գիրքը կօգնի միայնակ մարդկանց: Ինձ էլ էլ է օգնել: Բայց ես նման հաջողության չէի սպասում: Հայերեն հրատարակությունն ինձ ուղղակի հիացրեց. Այն կոշտ կազմով է և գեղեցիկ շապիկով»: 

  

Մինչ Անդրիսը Հայաստանում ծանոթանում է իր հայ ընթերցողների հետ, Լատվիայում արդեն գտել են գրքի գլխավոր հերոսի՝ Օսկարի նախատիպին։ Նա հեղինակից ոչ պակաս հայտնի է դարձել. «Իմ քաղաքում՝ Տալսիում, ապրում է մի մարդ։ Նա իսկապես գիտի օրացույցի բոլոր անունները։ Վաղը նա մասնակցելու է լատվիական մի հեռուստաշոուի, որտեղ ցուցադրելու է իր այդ ունակությունը։ Իմ գրքից հետո նա ավելի հայտնի է դարձել»։

   

 «Ես Օրացույցն եմ» վեպի հերոսն, իրոք, օրացույցի գիտակ է: Նա անգիր գիտի օրացուցային բոլոր անունները: Օսկարը մարդկանց հետ չի խոսում, այնպես որ չէր ստացվի պարզել իր սիրտը գրաված աղջկա անունը, ուստի անգիր է անում օրացուցային բոլոր անունները. «Սիրահարվելուց հետո էլ սկսվում են միայնակ, բոլորից տարբերվող իմ հերոսի արկածները: Թափուր հիվանդանոցի հեռախոսով զանգում է մարդկանց, շփվում նրանց հետ։ Հետո իր հեռախոսային ընկերնեի հետ սկսում է փոխել քաղաքն ու մարդկանց»:

   

Newmag հրատարակչության հրավերով Հայաստան եկած Անդրիսն իր առաջին գրքի մեծ հաջողությունից դեռ ուշքի չեկած, գրելու է երկրորդ գիրքը: Այն կլինի թատրոնի մասին, թեման համամարդկային է. Բեմում աշխատող բանվորն իրեն երևակայում է հանճարեղ դրամատուրգ: Հեղինակը մի քանի օրից կմեկնի Գյումրի՝ մտքերը թղթին հանձնելու:

   

Կարդացեք նաև

 

Տարածել