BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ռոջավայի» հրատարակումից հետո քրդերը գրողին երկու

«Ռոջավայի» հրատարակումից հետո քրդերը գրողին երկու բառ էին ասում՝ շնորհակալություն և ներողություն (լուսանկարներ)

newmag-y-n

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը «Ռոջավա» վեպում իրական պատմությունները ներկայացվում է գեղարվեստական լուծումներով՝ միաձուլելով պատերազմն ու սերը, անցյալն ու ներկան, պայքարը հանուն արժանապատիվ կյանքի ու երջանկության: Սա հեղինակի եռագրության 2-րդ գիրքն է,

«Ռոջավա» գրքի հրատարակության առիթով հեղինակը երեք ամսով գտնվում էր Հայաստանում: Արդեն երրորդ անգամ Մագդա Թախտաճյանն այցելում է հայրենիք։ Տարիներ առաջ է բացահայտել, որ Հայաստանում բարեկամներ ունի։ Գիրքը գրելուց հետո սոցիալական ցանցերում գտավ նրանց ու ծանոթացավ.  

«Ղեկավարս ինձ առաջարկեց, որ գրեմ իմ տատիկի պատմությունը, թե ինչպես է նա փրկվել ցեղասպանությունից: Ինձ համար մեծ ցավ էր իմանալը, որ մորաքույրս, մայրս եւ հայրս իմացել են այս պատմությունները, սակայն ինձ չեն պատմել: Ցավում էի հենց հարազատներիս ապրումների համար, որովհետեւ այդ ամբողջն իրենց մեջ կրելով ու այդ մասին չխոսելով՝ ցավը նրանց համար սովորական էր դարձել:

2015 թվականին արդեն սկսեցի խորապես ուսումնասիրել Ցեղասպանության պատմությունը, որովհետեւ կյանքս սկսեց փոխվել ու ես ինչ-որ ձեւով պետք է արդարադատության հասնեի, պայքարեի արդարության համար»:

 

Արգենտինական մամուլը Մագդայի վեպերին անդրադառնում է, սակայն բաց թողելով դրա քաղաքական մասը, քանի որ դրանք ակնհայտ ցույց են տալիս Էրդողանի ու Ալիեւի ռեժիմը: Գրքերը նախ գրողի համար դարձան թերապիա, կյանքը վերանայելու հնարավորություն.

«Իմ պարագայում արմատներիս պատմությունն ինձ շատ բան օգնեց հասկանալ՝ ինչու են իմ ընտանիքում լռում շատ հարցերի շուրջ, իմ ընտանիքի ցավը: Փոքր տարիքում ինձ փոքր-ինչ այլ էի զգում, ուրիշների նման չէի համարում, զգում էի, որ չեմ տեղավորվում այդ կերպարի մեջ: Միշտ ինչ-որ փնտրտուքների մեջ էի, 23 տարեկանից սկսեցի թերապիայի գնալ: Երբ 47 տարեկանում իմացա պատմությունս, նոր միայն ամեն ինչ իր տեղն ընկավ, ստացա իմ բոլոր հարցերի պատասխանները, հասկացա սեփական որոշումներս ու կյանքը»:

«Ռոջավան» վերածվեց գրքի, քանի որ այդ տարածաշրջանն էր հետաքրքրում, գրողին. նախնիները Արևմտյան Հայաստանից Սիրիա էին գաղթել, նրանց մի մասն էլ մնացել էր Հալեպում, ուզում էր նաեւ իմանալ, թե ինչպես են ապրել այդ շրջանի հայերը. «Սկսեցի ուսումնասիրել, թե ինչպիսի հասարակություն է ուզում ստեղծել Հյուսիսային և Արեւելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը, ինչ արժեքներով են առաջնորդվում, ինչ նպատակի համար են պայքարում: Կանայք համայնքով են ապրում և իրար հետ շատ միասնական են, որովհետև միայնակ չէին կարողանա դիմադրել և պաշտպանվել:

Նրանց մազերը գրեթե միշտ հյուսած են, եւ հյուսքը խորհրդանշում է հենց այդ միասնությունը: Շատ հետաքրքիր, կոլորիտային դետալ է այն, որ կանայք պատերազմի գնում էին շպարված, հերարձակ ու մազերի մեջ ծաղիկներ դրած: Ջիհադիստները հավատում են, որ կնոջ ձեռքից սպանվելու դեպքում դժոխք են գնալու, եւ վախենում են դրանից: Մի քուրդ կնոջ մասին իմացա, որ մազերն արձակել ու պայթեցրել էր իրեն ու իր հետ մի քանի տասնյակ ջիհադիստների: Նրա արձանը կանգնեցված է Ռոջավայում: Այս բոլոր սիմվոլներն ու իրական պատմությունները գրքում տեղ են գտել»:  

Կարդացեք նաև

Եվ ի զարմանս Թախտաճյանի, գրքի հրատարակումից հետո շատ քրդեր են գրել իրեն՝ շնորհակալություն և ներողություն:

Կարդացեք նաև

Տարածել