«Տուն տանող ճանապարհը». հատվածներ Վարդան Գրիգորեանի հուշագրությունից

Կոլորիտային, ուսանելի ու հուզիչ «Տուն տանող ճանապարհը» հուշագրության մեջ Վարդան Գրիգորեանը նկարագրում է իր անցած ճանապարհը՝ մուսուլմանական Թավրիզում հայ քրիստոնյայի թշվառ մանկությունից մինչև աշխարհի կրթված քաղաքացի դառնալը: Գրիգորեանի կյանքի բանաձևը հստա
Թեև տատս քրիստոնյա էր և հաճախ էր եկեղեցի գնում, նա շվարած էր իր գլխին եկած փորձանքներից: Կորցրել էր ամուսնուն, յոթ երեխաներից վեցը մահացել էին: Կորցրել էր իր տունն ու գյուղը, մահացել էր թոռը:
Ինչքան մեծանում էի, այնքան մտածում էի, որ նա կա՛մ զարմացած է Աստծո վրա, կա՛մ շշմած է Նրա արածից և շարունակում է ապրել՝ հակադրվելով Նրան: Տատիս լուռ կռիվն Աստծո հետ էր. եթե Աստված է դեպքերի հեղինակը, կամ գոնե Նրա համաձայնությամբ է այս աշխարհում լինում ամեն բան, ապա Նա կարող էր իր երեխաներից գոնե մի քանիսին պահպանել, քանի որ ինքն այնքան մեղավոր մարդ չէր, որ նման դաժան պատժի արժանանար: Տատս իր վիշտը թաքուն էր կրում:
Երբեք չէր բողոքում, իր երեխաների համար լալիս էր այն ժամանակ միայն, երբ մենակ էր լինում: Նրա տառապանքն ինձ մեծ ցավ էր պատճառում: ...Իր երեխաների մահեից հետո տատս այլևս երբեք չհեռացավ Թավրիզից: Նա վախենում էր, որ կարող է մեռնել օտար մի վայրում ու չթաղվել իր երեխաների կողքին:
«Ընտանիքի անդամների կողքին թաղվելը մեծ երջանկություն է, ասում էր նա մեզ,-որովհետև Դատաստանի օրն ու Հարության ժամանակ մարդ պետք է իր հարազատների կողքին լինի»: Տատս հավատում էր հավերժական կյանքին: Նա մեզ ասում էր, թե յուրաքանչյուր շաբաթ օրվա երեկոն պատկանում է մահացածների հոգիներին: Եվ շաբաթ գիշերները մեր սենյակում վառվող լույս էր թողնում ու խունկ ծխում՝ մահացածներին հրավիրելով ներս, որ հանգիստ առնեն:
...Սթենֆորդում մի հիմնարար դաս քաղեցի՝ մենք չենք կարող ու չպետք է մոռանանք կամ անտեսենք պատմությունը, քանի որ պատմությունը մեր ինքնությունն է: Չենք կարող լինել ներկայի գերիներ և անտեսել պատմությունը, քանի որ հասարակության ապագան առանց խորը պատմական հիշողության դադարում է գոյություն ունենալ, իսկ ներկան վերածվում է անիմաստ աղմուկի:
Կարդացեք նաև
- Կյանքից հեռացավ «միջոց հայթայթող հանճարն» ու «Ավրորայի խիղճը» (տեսանյութեր)
- Ինչ է գրում մամուլը Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի մասին (տեսանյութ)
- Վարդան Գրեգորեանն ու «Ավրորան». ինչու և ինչպես ստեղծվեց նախաձեռնությունը
- Աշխարհահռչակ դեմքերն ընթերցում են Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը»
- Տեղի ունեցավ Վարդան Գրեգորեանի «Տուն տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը
- Newmag-ը ներկայացնում է «Քարնեգի» հիմնադրամի լեգենդար նախագահի բացառիկ հուշերը (թրեյլեր)
- Միջազգային մարդասիրական համայնքը կմասնակցի «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրիգորեանին նվիրված հիշատակի միջոցառմանը
- Նյու Յորքում հարգանքի տուրք են մատուցել «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրիգորեանի հիշատակին (տեսանյութ)
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
