BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆոտոռեպորտաժ Զանգակ գրատնից. Անդրիս Կալնոզոլսը հան

Ֆոտոռեպորտաժ Զանգակ գրատնից. Անդրիս Կալնոզոլսը հանդիպել է ընթերցողներին

newmag-y-n

Մարտի 26-ին լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսը Զանգակ գրատանը հանդիպել է ընթերցասերներին, շփվել նրանց հետ, լուսանկարվել և մակագրել «Ես Օրացույցն եմ» գիրքը։ Արդեն Մեկ շաբաթ գրողը գտնվում է Հայաստանում։ Սա նրա վերջին հանդիպումն էր ընթերցողների հետ։ Վաղվանից և

Newmag-ի հրավերով Հայաստանում է Անդրիս Կալնոզոլսը։ Անդրիսը լատվիացի գրող է։ Ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիան։ Տիկնիկային և օբյեկտների փորձարարական թատերախմբի համահիմնադիր է, պիեսների բեմադրիչ և դերասան։

  

Հեղինակել է «Լավագույն մարդը Թահկուրանում» (2013), «Բենզին-մարդը» (2015), «Միշտ երեկ չէ առաջին օրը» (2016) պիեսները և դրանց բեմադրությունները։ 2012-ին նրա բեմականացրած «Կոշկավոր կատուն» հեքիաթը «Տարվա լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջադրվել է Spēlmaņu nakts մրցանակի: Սկսել է գրել 2001-ից։

  

Մեկ շաբաթ շարունակ նա Երևանում ու մարզերում շրջել ու շփվել է ընթերցասերների հետ, պատմել իր ու գրքի մասին, ու ամենակարևորը` սեր խոստովանել Հայաստանին ու հայերին։ Մեր երկրում է արդեն 2-րդ անգամ։ Առաջին այցից հետո որոշել էր՝ վերադառնալու է, բայց երկար ժամանակով։ Այնպես որ, դեռ երկու ամիս Հայաստանում է մնալու։

  

Նա խոստովանել է՝ մեր երկիր սիրով է վերադառնում, քանի որ այստեղ մարդիկ հոգատար են, անմիջական, բարեհամբույր, իսկ Հայաստանն ու Արցախը՝ շատ հարազատ: Առաջին անգամ երկրով մեկ շրջել է պատահական մեքենաներով ու անծանոթ վարորդների հետ զրուցելով երկրի մասին, այս անգամ ևս նման մի պտույտ ցանկանում է անել։

  

Գյումրիում գրելու է իր երկրորդ վեպը։ Զանգակում հավաքված ընթերցողներին պատմեց՝ երկրորդ գործը կլինի թատրոնի մասին, թեման համամարդկային է. Բեմում աշխատող բանվորն իրեն երևակայում է հանճարեղ դրամատուրգ: 

 

 

Անդրիսն իր գրքի հերոսի՝ Օսկարի պես շատ է սիրում քայլել։ Գիրք գրելու ընթացքում նույնիսկ հեռախոս չի պահում իր մոտ։ Ստեղծագործում է վաղ առավոտյան։

  

«Ես Օրացույցն եմ» վեպը գրել է երկու ամսում, երկորոդ գործի համար էլ է այդքան ժամանակ նախատեսել։ Ինքը մուսային չի սպասում օրերով, երբ արդեն գիտի՝ ինչ է գրելու, անցնում է գործի։ Համակարգված ու ժամանակացույցով աշխատող ստեղծագործող է։

Կարդացեք նաև

Տարածել