Գլխավոր Հոդվածներ

Cole Haan-ը՝ Newmag Summer Fest 2023-ի հովանավոր (

Cole Haan-ը՝ Newmag Summer Fest 2023-ի հովանավոր (լուսանկարներ)

newmag-y-n

Երկար ու պատասխանատու ճանապարհը կարելի է անցնել միայն հարմարավետ ոտնամանով և հետաքրքիր գրքով։ Արդեն երկրորդ անգամ Newmag-ի փառատոնների գործընկերն է Cole Haan աշխարհահռչակ բրենդը։ Հատկապես ծանրաբեռնված օրերին պետք է վստահել փորձված ապրանքանիշին։

24/7  ժամանակացույցով աշխատող մարդկանց համար արդեն 9 տասնամյակ ժամանակակից ու որակյալ կոշիկներ է ստեղծում հանրահայտ Cole Haan-ը։ Հարմարավետ, ոճային, տարբերվող՝ ցանկացած հավաքածու առանձնանում է սեփական ձեռագրքով, բայց և թրենդային ինքնատիպ լուծումներով։ Cole Haan-ն աշխատում է  միայն բնական ու վերամշակված նյութերով։  

 

Այս բրենդի պատմությունը սկիզբ է առել դեռևս 90 տարի առաջ։ Սկզբում կոչվում էր «Cole, Rood & Haan»՝ ի պատիվ հիմնադիրներ Թրաֆթոն Քոուլի և Էդդի Հաանի։ Առաջին տարիներին ներկայացնում էին կոշիկներ միայն տղամարդկանց համար: Cole Haan-ն այսօր ամբողջ աշխարհում ունի ավելի քան 300 խանութ-սրահ։ Երեք տարում երեք սրահ էլ բացվել է Հայաստանում՝ Dalma Garden Mall, Multi Magic Mall, Northern Avenue։  

Սպորտային, ամենօրյա, գործնական ոճի կոշիկների ու աքսեսուարների յուրահատկությունն այն է, որ ընկերությունն անընդհատ գործակցում է տարբեր մասնագիտության մարդկանց հետ՝ դիզայներներից մինչև մարզիկներ ու պարուհիներ պարտադիր ներգրավված են հավաքածուի աշխատանքներում։ Հենց այդ պատճառով էլ, երբ ոտքդ հայտվում է այդ ոտնամաններում, զգում ես, որ հենց քո ոտքի բոլոր առանձնահատկությունները նախապես հաշվարկելով են ստեղծել կոշիկը։  

 

Ոչ միայն կարևոր իրադարձություններին, այլև առօրյայում Newmag-ի թիմը նախընտրում է Cole Haan-ի կոշիկները։

Ամառային փառատոնին՝ հունիսի 17-ին, կեսօրից մինչև կեսգիշեր մենք կրելու ենք հենց Cole Haan՝ արդեն փորձված է. Հոգնել չկա։  

Կզբոսնեք քաղաքի փողոցներում, թե բնության գրկում, հիշե՛ք. երկու հավատարիմ ընկեր կա. հետաքրքիր գիրքն ու հարմարավետ կոշիկը:

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

 

Տարածել