BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու է մենությունը դարձել «Բելլա Բելլադոննա» վեպ

Ինչու է մենությունը դարձել «Բելլա Բելլադոննա» վեպի առանցքային թեման (տեսանյութ)

newmag-y-n

Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննան» արծարծում է հոգեբանական խնդիրներ: Գրքում վառ ներկայացված է 3 տարբեր տարիքի կանանց հոգեբանական ապրումները, տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հարցեր, որոնց լուծումները կախված են ոչ միայն անհատից, այլև նրան շ

Հոգեբանները պնդում են՝ սելֆին միայնության ամենավառ ու ժամանակակից դրսևորումն է: Եթե մարդն անընդհատ ինքն իրեն նկարում է, ուրեմն փաստ է՝ միայնակ է. ընկեր չունի, որ նկարի: Հոգեբան Աննա Առաքելյանի խոսքով, միայնությունը ժամանակի ամենատարածված խնդիրներից է. «Ժամանակակից տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ թվում է՝ մարդուն ընձեռած հնարավորություններն անծայրածիր են, աշխարհի դռները բաց են բոլորի առաջ, մարդն ավելի շատ է իրեն միայնակ զգում, քան երբևէ»:

Երբ զգում եք, որ միայնությունը ձեր անբաժան ընկերն է, ժամանակն է դիմել հոգեբանի: Օրինակ՝ հոգեբան Պավել Կորչագինը թեստերի միջոցով խորհուրդ էր տալիս պարզել՝ միայնությու՞նն է պատել ձեզ, թե՞ ձանձրույթն ու թախիծը: Թեստը կարող է գնահատել հոգեկան անկայուն վիճակը, իսկ հոգեբանի մեկ հայացքն էլ բավարար է, որ զգա միայնության աստիճանը՝ ընդգծում է Աննա Առաքելյանը. «Նրանց կարելի է միանգամից առանձնացնել ամբոխում. նրանց մոտ նկատելի է հոգեկան տիպիկ ախտանիշներ, նեգատիվ հույզեր, տխրություն, վախ ու տագնապ»։

                                                                            

Կան մարդիկ, որոնք շրջապատված են բազում մարդկանցով, բայց միևնույնն է իրենց միայնակ են զգում: Նույն զգացողությունն ունեն նաև մեն-մենակ ապրողները: Այդ զգացման մեջ ամփոփված են վախերն ու հորինված չափանիշները: Ըստ հոգեբանի, դեպրեսիան միայնությունը չէ, բայն միայնակ մարդիկ նաև դեպրեսիվ են: «Նրանց մոտ ավելի մեծ է վախի զգացումը, իմպուլսիվությունը, անհանգստությունը, հոգնածության զգացումը և ֆրուստրացիան։ Միայնակներն ավելի վատատես են: Նրանք քչախոս են ու լուռ, ձգտում են աննկատ մնալ, հաճախ տխուր են»։

Միայնությունը զգացմունքային բարդ վիճակ է, որի համար նպաստավոր են այն մարդիկ, ում մոտ բացակայում է էմոցիոնալ կապերը։ Մենակության պատճառները տարբեր են՝ մտավորից մինչև հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական նախադրյալներ: Ըստ հոգեբանի, մենությունը հին ժամանակներից հետազոտված նյութ է, որը միշտ կապված է ընկճման և վհատման հետ. «Միայնակները քիչ են վստահում մարդկանց, զայրանում են ուրիշների ներկայությունից, վստահ չեն իրենց քայլերում»։

Կարդացեք նաև

Հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը հոգեկան այս վիճակի համար ուներ իր սփոփանքը՝ «Մենք մտնում ենք այս աշխարհ միայնակ, միայնակ էլ հեռանում», իսկ Շոպենհաուերը զգուշացնում էր՝ «Միայնության մեջ ամեն մարդ իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա»: Իսկ այն, թե ինչպես է նկարագրում միայնությունը Նարինե Կռոյանը, կարող եք կարդալ նրա «Բելլա Բելլադոննա» վեպում։

Կարդացեք նաև

Տարածել