«Երևանյան բեսթսելեր». Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ վեպը»՝ 2020-ի դեկտեմբերի բեսթսելլեր
2020-ին Newmag հրատարակչությունն իր ըներցողին ներկայացրեց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի ու բնակիչների մասին պատմությունը, որը գրված է պարզ ու մտերմիկ ոճով, դարձել է վերջին մի քանի ամիս
Ի տարբերություն Նարինե Աբգարյանի մյուս գործերի՝ օրինակ «Մանյունյայի», «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքում հեղինակին բնորոշ հումորը գրեթե չկա: Սա ողբերգական պատմություն է, որը գրողն ավարտում է մեծ հույսի ու բարի լուրի ավետումով՝ ամեն ինչ և նույնիսկ ցավն ու դժբախտությունը հարատև չեն: Իհարկե, երբեմն արցունքների միջից ժպիտ է առաջանում, երբ հերոսների անսահման հավատն ու սերը կյանքի նկատմամբ թույլ չեն տալիս նրանց հիասթափվել կամ լքել հայրենի գյուղը:
Գիրքը սիրո և կորստի, խոնարհության և արժանապատվության, անցողիկության և կյանքի ուժի մասին է:
Աբգարյանի գրական լեզուն փոխանցում է գույներ, համ ու հոտ: Վեպում ողբերգությունը զուգորդվում է հումորի հետ, իրադարձություններն ու հերոսները ներկայացվում են ուրույն ոճով: Գիրքը սիրո և կորստի, խոնարհության և արժանապատվության, անցողիկության և կյանքի ուժի մասին է: Պատմություններում հայտնվող կերպարների կենսարգրությունում լի են կարոտը, երջանկությունն ու ցավի հուշերը: Հեղինակը, կարծես, փնտրում է այդ նուրբ հավասարակշռությունը, որը թույլ կտա ոչինչ չմոռանալ և միևնույն ժամանակ կկարողանան ապրել:
Գրքում յուրաքանչյուր նախադասություն, ասես, երգ լինի բնության, գյուղի, բնակիչների մասին: Հացի հոտը, արևի շողը, լուսնի լույսը, պատի ճեղքերը՝ հեղինակի նկարագրած յուրաքանյուր դետալ ընթերցողին տեղափոխում է ժամանակի սահմանին և քաղաքակրթությունից հեռու գտնվող բնակավայր Մառան:
Կարդացեք նաև
- Նարինե Աբգարյանի մեծ հոբելյանը. Ինչպես սկսեց և ուր հասավ (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը նոյեմբերի N1 բեսթսելլեր
- «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին
- Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը դարձել է բեսթսելլեր
Այս գործը Newmag հրատարակչությունը ներկայացրել է Օրակուլի հետ: Երկու հրատարակչութունները ստեղծել են հայ-ռուսական մատենաշար: Առաջիկայում սպասեք նոր գրքերի ու հեղինակների: