#45. «Reincarnation»-ի պլանը. Ռոլանդի ճանապարհը դեպի լեռան գագաթը
Ռոլանդին Facebook- ում գտա: Պարզվեց՝ ակտիվ օգտատեր չէ, շաբաթը մեկ-երկու անգամ facebook-յան անցուդարձին է ծանոթանում, ու վերջ: Ասաց, որ հարցազրույցներ էլ վաղուց չի տալիս, ու սա բացառություն է: Ռոլանդի մասին ամենամեծ բացահայտումը, սակայն, առջևում էր:
- «Reincarnation»-ը մեր իրականության մեջ շա՞տ տարբեր ու շա՞տ տաղանդավոր խումբ է:
- Շատ տարբեր ենք ու շատ վտանգավոր:
- Վտանագավո՞ր: Ինչո՞ւ:
- Չգիտեմ: Վերջերս էդպես են ասում:
- Երևի «Երևանն» իր դերը խաղացել է:
- Չի բացառվում:
Հոլին, շապիկի պատկերն ու Ռոլանդի հնդկական մոտիվները
newmag/շապիկ #46 Ամեն ինչ՝ Ատոմ Էգոյանի մասին
Ձգտումը լույսին. ճանապարհ դեպի լեռան գագաթ
newmag/շապիկ #51 ՄԿՈ. «Ֆեյսբուք»-ը կքանդի աշխարհը կամ ինչպես պայքարել Ֆեյքերի դեմ
Ռոլանդը, Աֆրիկան, ռաստաֆարիանը, ռեինկարնացիան
Հրաշքի պես բան է, որ աշխարհում մինչև հիմա կա ռաստաֆարիան մշակույթը: Այն առաջացավ 1930-ականներին և մի նպատակ ուներ` սևամորթներին ստրկությունից ազատել ու երկրի վրա արդարություն հաստատել: Հետո փոխվեց ուղղությունը, ու սկսեցին ռաստաֆարիանի մեջ փնտրել հոգևոր արժեքներ ու մշակույթ: Ռաստաֆարիան մշակույթն այսօր հենց այն է, ինչ կա ռեգի երաժշտական ոճի հիմքում: Մի խոսքով, չլիներ ռաստաֆարիանը, 1960-ականներին չէր ծնվի ռեգին: Ռաստաֆարի կարող է լինել ամեն ոք՝ անկախ մաշկի գույնից: Հենց սա է ռաստաֆարիանի ունիկալությունը. այն ծնվել է որպես սևերի շարժում ու ներգրավել նաև սպիտակամորթներին:
Պատրաստեց Լուսին Մկրտչյանը
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)