BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Գրադարանային փիլիսոփան»`  Նյու Յորքի հանրային գրա

«Գրադարանային փիլիսոփան»`  Նյու Յորքի հանրային գրադարանի հետազոտական կենտրոնը անվանակոչել են Վարդան Գրիգորեանի անունով

newmag-y-n

Նյու Յորքի՝ հանրային գրադարանի (NYPL)  հետազոտական կենտրոնը անվանակոչվել է ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորեանի անունով։ Գրադարանից հայտնում են, որ «Վարդան Գրիգորեան» հումանիտար հետազոտությունների ն

Նյու Յորքի Գրադարանի գործադիր տնօրեն Էնթոնի Մարքսը Գրիգորեանին կոչել է Նյու Յորքի գրադարանի «փրկիչը»: Գրիգորեանի  ղեկավարությամբ գրադարանը վերականգնվել էր տասնամյա ֆինանսական անկայունությունից հետո: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահը, որի պաշտոնը Գրիգորեանը զբաղեցրել է 1997-2021 թվականներին, ասել է. «Եթե դուք ճանաչում էիք Վարդանին, գիտեք, որ նա սիրում էր գրադարաններ, ինչպես նախկինում Էնդրյու Քարնեգին: Վարդանը դրանք անվանել է օազիս նորացված երևակայության և մտքի զարգացման համար, անհրաժեշտություն յուրաքանչյուր համայնքի համար»։  

Նյու Յորքի հանրային գրադարանի վերածնունդը կապվում է Գրիգորյանի հետ։ 1981-1989 թվականներին Գրիգորեանը գրադարանի նախագահն էր, ու հենց այդ ժամանակ այն դարձավ  համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատություն։ «Վարդան Գրիգորեան» կենտրոնը գիտաշխատողներին կտրամադրի աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն այն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից:  

Գրիգորյանի ուշադրությունը միշտ էր ուղղված գրադարաններին։ 1990-ականներին, երբ  Գրիգորեանը Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահն էր, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնարար և ԵՊՀ գրադարաններին։ «Կարնեգի» հիմնադրամի աջակցությամբ 2002 թվականին Երևանում  անցկացվեց Հարավային Կովկասի երեք երկրների գրադարանային աշխատողների գիտաժողով։ Վարդան Գրիգորեանի անունով  է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի գրադարանը։ Գրիգորեանն ասում էր, որ գրադարանները երեխաների նկատմամբ մարդու դրսևորած հոգածության առհավատչյան են. «Գրադարան հիմնելու և պահպանելու գործը ներդրում է ոչ միայն մեր, այլև ապագա սերունդների կյանքում: Գրադարանը ժառանգություն է, հայելի դեպի անցյալ և պատուհան դեպի ապագա»։  

Ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր, Newmag-ի հեղինակ Վարդան Գրիգորեանը հայ ու համաշխարհային գրադարանային փիլիսոփա ու գրադարանների բարերար կոչվել է գրադարանների հանդեպ իր հատուկ վերաբերմունքի ու ակնածանքի պատճառով։

Կարդացեք նաև

Գավառական քաղաքի աղքատ թաղամասումա անցկացրած մանկությունից, դպրոցի, ամերիկյան ֆիլմերի ու անհագ ընթերցանության մասին  Գրիգորեանը գրել է իր հուշագրության մեջ, որը հրատարակել է Newmag֊ը։ «Տուն տանող ճանապարհը» գրքում։  Գրիգորեանը պատմել է, թե ինչպես է հայտնվել Բեյրութի ճեմարանում, Սթենֆորդի համալսարանում, Նյու Յորքի հանրային գրադարանում, Բրաունի համալսարանում ու Քարնեգի հիմնադրամում։ Իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմությունն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել:

Կարդացեք նաև

Տարածել