Newmag-ը ամփոփում է 2025-ը / 45 գիրք, 4 փառատոն, գիտական շաբաթներ ու համաշխարհային հեղինակներ (տեսանյութ)
12/24/2025
2025 թվականը Newmag հրատարակչության համար դարձավ բովանդակային ու իրադարձային հագեցած մի ամբողջական տարեգրություն․ 45 նոր գիրք, գրքի ու արվեստի բազմազան փառատոններ, գիտական համաժողովներ, միջազգային հեղինակների այցեր, մարզային գրքատվություն և ընթերցողական նոր համայնքի ձևավորում։
45 նոր գիրք
2025 թվականը Newmag հրատարակչությունն ամփոփում է 45 նոր գրքով՝ հայ հեղինակներ, համաշխարհային բեսթսելլերներ, գեղարվեստական, պատմագիտական, քաղաքագիտական, անձնական աճի, բիզնեսի զարգացման ու բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված մանկական նոր գրականությամբ։
Winter fest
Տարին սկսվեց Newmag-ի Ձմեռային փառատոնով։ Տասներորդ անգամ անցկացվող գրքի ու արվեստի փառատոնը տևեց 12 ժամ։ Ամենամասշտաբային գրքատոնն այս տարի էլ անցկացվեց գիրք նվիրելու օրվան ընդառաջ։ Համերգային մեծ շոու, պանելային քննարկումներ, ցուցահանդես ու բանաստեղծական երեկո։ Փառատոնի գլխավոր իրադարձությունը 4 հայ հեղինակների 4 նոր գքրերն ու 1 ամսագիրն էին։
Summer fest
Ամառային փառատոնն անցավ 2 օր՝ նոր ու աննխադեպ ԳԻՐ, ԳԻՆԻ, ՋԱԶ կոնցեպտով ու տասը նոր գրքով՝ մեծերի ու փոքրերի համար ու մեկ ֆինանսական ամսագրով։ Սամրֆեստի գլխավոր նորամուծությունը գինու համտեսն էր։ 6 հայկական գինեգործական ընկերություններներկայացրեցին իր արտադրանքը, պատմեցին գինու մշակույթի ու ավանդույթների մասին։
Kids fest
Summerfest-ին այս տարի միացավ նաև հրատարակչության մանկական փառատոնը՝ Երազի գիրքը։ Kids fest-ը փոքրիկ ընթերցողների համար ներկայացրեց միանգամից 5 նոր գիրք, երաժշտական ծրագիր ու մանկական շոու։
Francofest
Աշնանային փառատոնը, որ Newmag-n անցկացնում է արդեն երրորդ անգամ, գրքի ու արվեստի Francofest միջազգային փառատոնն է։ Առաջին անգամ ֆրանսիական հեղինակավոր Գոնկուր գրական մրցանակի հայաստան ժյուրին հայտարարեց իր ընտրած դափնեկրին։ Newmag-ը հրատարակեց Գոնկուր Հայաստանի առաջին դափնեկիր գիրքն ու ևս երեք ֆրանսալեզու նոր գիրք։
Գիտական համաժողով
Փառատոնից փառատոն ընկած ժամանակահատվածներում Newmag-ն այս տարի կազմակերպեց երկու մեծ գիտաժողով։ Գյուլբենկյան հիմնադրամը և Newmag–ն անցկացրին երկօրյա «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորումը։
Ֆորումի առաջին օրը հայերեն թարգմանությամբ հոգեբանականերեք գրքի շնորհանդեսներից բացի, եղան հետտրավմատիկ սթրեսը, կորուստը և ցավը հաղթահարելու մասին քննարկումներ։
Համաժողովի երկրորդ օրը, որն անցավ «Աշխարհն ու մենք» խորագրով, կեսդար անց առաջին անգամ հայերեն ներկայացվեց ԷդուարդՍաիդի «Արևելաբանություն» կոնցեպտուալ գիրքը։ Ֆորումի մյուս գիրքը «Կոտրված վահան» ձեռնարկն է, որտեղ ամփոփված են հայ ու միջազգային հեղինակավոր փորձագետներիվերլուծություններն Արցախյան վերջին պատերազմի ու դրան նախընթաց շրջանի մասին։
Ցեղասպանագիտական շաբաթ
Եվս մեկ գիտական կարևոր մեկշաբթյա համաժողով ապրիլին էր։
Newmag հրատարակչությունն ու ՀԲԸՄ-ը Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գիտական շաբաթում ներկայացրեցին Վահագն Դադրյանի Հայոց ցեղասպանության մասին պատմագիտական նշանակության բացառիկ աշխատությունը, Թաներ Աքչամի նոր գիրքն ու Արցախյան հակամարտության մասին ֆոտոալբոմ։ «Ցեղասպանագիտության շաբաթն» ամփոփվեց ապրիլի 24-ին` «Վերաիմաստավորելով Ցեղասպանությունը 21-րդ դարում» խորագրով քննարկումով։
Մասնակցություն փառատոներին
Newmag-ն այս տարի մասնակցեց նաև Գրքի երևանյան միջազգային փառատոնին, որտեղ ներկայացրեց ամերիկյան ժամանակակից դասական Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպն ու «Ինքնագիր» ամսագիրը։ Գրքերի տաղավարով ներկայացավ Կապանում ու Գյումրիում։ Մասնակցեց նաև «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումին ու Career City Fest-ին։
20-ամյա հոբելյանի առիթով ԴիջիԹեքին միացավ նաև Newmag հրատարակչությունը, որպեսբովանդակության գործընկեր։ Տարվա ընթացքում մեր թիմը ներկա եղավ նաև միջազգային գրական գլխավոր իրադարձությունների, մասնակցեց Ֆրանկֆուրտի միջազգային գրքի տոնավաճառին, Սոֆիայի միջազգային գրական ծրագրին ու Մոսկվայի միջազգային հրատարակչական շաբաթվան։
Արտասահմանյան հեղինակների այց
Տարվա ընթացքում Newmag-ը Հայաստան հրավիրեց վեց հեղինակի, որոնք Հայաստանում մասնակցեցին իրենց գրքերի հայերեն հրատարակության շնորհանդեսներին ու գրքարշավով եղան Երևանում ու մարզերում։
Ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները ներկա էր Francofest միջազգային փառատոնին ու իր՝ «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի շնորհանդեսին։
«Մարզվիր ու հաջողիր» գրքարշավին Հայաստանում մասնակցեցին կանադահայ բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանն ու գրքի համահեղինակ Մեթյու Դյուբրիքը։
Շվեյցարացի ֆոտոլրագրող Դեմիր Սյոմնեզն Արցախյան վերջին պատերազմի ամբողջ արհավիրքը ներկայացրեց իր ֆոտոալբոմ հուշագրության շնորհանդեսին։
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայ պատմաբանների, քաղաքագետների հետ խոսեց թուրքական ժխտողական քաղաքականության մասին։
«Թիմ. ինչպես հասցնել բոլոր գործերը» համաշխարհային բեսթսելլերի համահեղինակ Էդվարդ Լամոնտը Հայաստանում խոսեց իր գրքի արդյունավետության ու թիմային մակարդակում հաջողության հասնելու GTD մեթոդի մասին։ Newmag-ն Էդվարդ Լամոնտի հետ Հայաստան էր հրավիրել ևս 4 համաշխարհային խոսնակների։ Նրանք Getting things done համաժողովին ներկայացրեցին թվային աշխարհում ժամանակակից մարդու խնդիրների ու առողջության մասին իրենց ուսումնասիրությունները։
Գրքատվություն
Դեռ 2024-ին սկսված Newmag-ի մարզային գրքատվության ծրագիրը 2025 թվակաին հասավ աննախադեպ մասշտաբի։ Մարզային 14 գրադարաններ անվճար ստացան Newmag-ի 500 գիրք։ Գրադարաններից շատերը հիմնադրումից ի վեր նման քանակի գրքերով համալրվում էին առաջին անգամ։
Signature club
Տարվա ավարտին Newmag-ն իր ընթերցողներին ու համախոհներին ներկայացրեց միանգամից երկու առաջարկ։ Նոր տարվա հետ կմեկնարկի նաև Newmag Signature club-ը՝ գրքասերների ու համախոհների համայնք, որի անդամներն ամեն ամիս կստանան երկու նոր գիրք ու կմասնակցեն փակ ակումբի հանդիպումներին, բացառիկ թեմաներով վարպետության դասերին, կօգտվեն հայ դիզայներների կապսուլային հավաքածուներից ու զեղչերից։
Book Salon
Newmag-ն առաջին անգամ ներկայացավ նաև իր վաճառքի առանձին տարածքով։ Newmag Book Salon-ը գտնվում է Ջի սփեյս ուրբան սրճարանի տարածքում՝ Թումանյան 35 հասցեում։ Այստեղ Newmag-ի գրքերը կվաճառվեն մշտական զեղչով, կանցկացվեն Signature ակումբի հանդիպումներն ու քննարկումները։
Կարդա նաև
Newmag-ն արժանացել Project Management Conference & Awards 2025-ի հատուկ մրցանակի (լուսանկարներ)
Newmag Signature Club /Ամենաէմոցիոնալ, ամենաջերմ և «մաշկին մոտ» նախագիծը (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ