Ունենալ սեփական տուն, որտեղ կկչկչան հավերը, առավոտյան սուրճ խմել, նախաճաշին՝ թարմ հաց ու պանիր. Նարինե Աբգարյանը պատրաստվում է տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)
Futures Studio-ի եւ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած՝ «Խոսենք ապագայից» շարքի առցանց հանդիպման հյուրն այս անգամ մոսկվայաբնակ գրող Նարինե Աբգարյանն էր: Զրուցակիցները խոսել են երկրում ստեղծված ներաքաղաքական վիճակի, հետպատերազմյան տրավման հաղթահարելու վեր
Իրենց կյանքի տևողությունը պատերազմից պատերազմ հաշվող մարդկանց մասին Նարինե Աբգարյանն արդեն գրել է: Պատերազմի մղձավանջը տեսած նոր սերնդի մասին նոր գիրք գուցե լինի, բայց ոչ առաջիկա տարիներին: Մարկ Գրիգորյանի «Խոսենք Ապագայից» շարքի առցանց հանդիպման ընթացքում Նարինե Աբգարյանն ասաց, որ հիմա առաջնահերթությունն այլ է՝ վերականգնվել, օգնել մյուսներին ոտքի կանգնել և ցավի ու հույսի վրա պետություն կառուցել՝ համոզված է գրողը. «Մենք պարտվեցինք պատերազմում, բայց այս գաղափարն ընդունելով պետք է պահպանենք արժանապատվության զգացումը: Հիմա պետք է սխալների ուղղում անենք, որովհետև մեկ այլ հնարավորություն գուցե այլևս չունենանք»:
Նարինե Աբգարյանն իր օրինակով գիտի, ամեն մարդ իր տեղում լուռ իր գործն անելով կարող է նպաստել երկրի վերականգնմանը:
Իր հայրենի Տավուշում, որի մասին Նարինե Աբգարյանը հաճախ է անդրադառնում գրական գործերում, մարդիկ սերունդներով ապրում են պատերազմական վիճակում, հոգեբանական ծանր տրավմաներով: Այնտեղ, որտեղ իր հայրենիքն է, պատերազմը դարրձել է ժամանակի միավոր. «Ես Տավուշից եմ, որտեղ …Կանայք ավելի հուզական լինելով՝ ամեն հաջորդ նյարդային վիճակից հետո հիվանդանում են, հիվանդանում են, որովհետեւ տղամարդիկ քիչ են այդտեղ, ծառայում են սահմանին կամ շատերը զոհվել են: Ծերերը հաշվում են իրենց կյանքի տեւողությունը պատերազմից պատերազմ… Ես վստահ չեմ, որ կգրեմ նոր գիրք, կամ միգուցե դա կլինի մի հինգ տարի հետո»:
Վերքերն ամոքելու ճանապարհին դրսում փրկիչներ փնտրել պետք չէ: «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրիք հեղինակն իր օրինակով գիտի, ամեն մարդ իր տեղում լուռ իր գործն անելով կարող է նպաստել երկրի վերականգնմանը: Թե երբ մոսկվայաբնակ գրողը մշտական բնակության համար Հայաստան կտեղափոխվի, հստակ չէ, բայց մտածում է հարազատ Բերդում ապրելու և հյուրատուն բացելու մասին` անկեղծանում է գրողը. «Պետք է հույսդ քեզ վրա դնես, ոչ թե սպասես, որ Եվրոպայից, Ռուսաստանից կամ ասենք Չինաստանից մի խելոք քեռի գա ու քո բոլոր խնդիրները լուծի: Մենք պետք է լուծենք մեր խնդիրները, մեր հույսը մենք պետք է լինենք»:
Կարդացեք նաև
- «Երևանյան բեսթսելեր». Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ վեպը»՝ 2020-ի դեկտեմբերի բեսթսելլեր
- Նարինե Աբգարյանի մեծ հոբելյանը. Ինչպես սկսեց և ուր հասավ (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը նոյեմբերի N1 բեսթսելլեր
- «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը (տեսանյութ)
- «Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար
- Սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ և հոգու բալասան. տեղի ունեցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ջենգյալով հացն ու «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը հանուն մեկ նպատակի (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հրատարակիչն առաջադրվել է «Читай Россию/Read Russia» մրցանակին
- Newmag հրատարակչությունը բարեգործական տոնավաճառին մասնակցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքով (տեսանյութ)
- «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը դարձել է բեսթսելլեր
Նարինե Աբգարյանի խոսքով, պետք է սթափ լինել ու գիտակցել, որ հայերը ոչ միայն նրանք են, որ առաջինն են ընդունել քրիստոնեությունը, այլ նաև նրանք, ովքեր պարտվեցին պատերազմում: Պետք չէ յուրացնել նախնիների փառքը, պետք է պատասխան տալ սեփական սխալների համար, հետևություններ անել և գործել: