ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ամառային գրքատոնին տեղի կունենա Գուզել Յախինայի «Ս

Ամառային գրքատոնին տեղի կունենա Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի 2021 թվականի ռուսական ամենաաղմկահարույց վեպը՝ Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը»: Միջազգային բեսթսելլերի հեղինակն այս գրքում անդրադառնում է 1923-ին Կազանից Սամարղանդ տարհանված 500 թափառաշրջիկ, քաղցած երեխաների ճա

Գուզել Յախինան ԱՊՀ ժամանակակից ամենահայտնի գրողներից է։ Նա 2015 թվականին դարձել է «Բոլշայա Կնիգա» պետական գրական մրցանակի դափնեկիր, «Զուլեյխան բացում է աչքերը» վեպն արժանացել է նաև «Յասնայա պոլյանա» և «Տարվա գիրք» մրցանակների: Գիրքը թարգմանվել է 20 լեզվով:  

«Սամարղանդ տանող էշելոնը» պատմում է 1920-ականների սովի մասին: Ռուսաստանում սովից մեռնում են հազարավոր երեխաներ: Քաղցած ու կիսամեռ 500 երեխաներ հատուկ էշելենով Կազանից տեղափոխվում են Սամարղանդ՝ արևի ու հացի քաղաք:  

Հատված «Սամարղանդ տանող էշելոնը» գրքից. «6400 կիլոմետր. ուղիղ այսքան պիտի անցներ Կազանի երկաթուղու սանիտարական գնացքը, որ հասներ Թուրքեստան։ Բայց այն դեռ չէր եկել. հրամանը դուրս էին գրել նախորդ օրը՝ 1923 թվի հոկտեմբերի 9-ին։ Ոչ էլ ուղևորներ կային։ Պիտի հավաքեին մանկատներից և հավաքակայաններից՝ 2-12 տարեկան աղջիկների ու տղաների՝ ամենից թույլերին ու հյուծվածներին։ Իսկ ահա էշելոնի պետ արդեն կար՝ Քաղաքացիականի ճակատայիններից՝ երիտասարդ Դեևը։ Հենց նոր էին նշանակել»։  

Էշելոնի պետ Դեևը և կոմիսար Բելայան ֆիզիկապես ու հոգեպես խեղված ու հիվանդ երեխաներին էշելոնով վեց շաբաթ Վոլգայի անտառներից դեպի ղազախական տափաստաններ, Կզլկումի անապատներով ու Թուրքեստանի լեռներով հասցնում են Թուրքիստան: Տեղ են հասնում ոչ բոլորը:  

Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» 2021 թվականի ամենասպասված ու քննադատված ռուսական վեպն է: Գրաքաննադատները գրողին մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու և պլագիատի մեջ:  

Վեպը Newmag-ը հրատարակել է հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով:  Գլխավոր գործընկեր՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր։  

Շնորհանդեսը տեղի կունենա Summer Fest-ին՝ հունիսի 17-ին, 14:00, «Երազ» այգու GROUND HALL սրահում։

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

Տարածել