BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի հայ ընկերոջ ու հայ

Լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի հայ ընկերոջ ու հայերի հանդեպ գրողի մեծ սիրո մասին (տեսանյութ)

newmag-y-n

Այս գարնանը Newmag-ը ներկայացրեց լատվիացի գրող Անդրիս Կալնոզոլսի դեբյուտային վեպը հայերեն: «Ես Օրացույցն եմ» գրքի հեղինակը հատուկ շնորհանդեսի համար այցելել էր Հայաստան ու այս պահին էլ Գյումրիում գրում է իր 2-րդ վեպը: Հայաստանն Անդրիսը համարում է իր հոգևոր

Ռեժիսոր Հայկ Կարապետյանն Անդրիս Կալնոզոլսի հետ ծանոթացել է 44-օրյա պատերազմի օրերին: Լատվիայի հայ համայնքը ստորագրություններ էր հավաքում, երբ երկրի ամենահայտնի գրողներից մեկը հանկարծ գրեց Հայկին. «Գրել էր, թե ինչպես կարող է օգնել, որ Հայաստանը ծանր վիճակից դուրս գա: Ու քանի որ ստորագրություններ էինք հավաքում, այդ ժամանակ նա էլ միացավ»:

Հայկ Կարապետյանն ապրում ու աշխատում է Լատվիայում, ռեժիսոր է: Զարմացել է, երբ իմացել է, որ Անդրիս Կալնոզոլսն արդեն Հայաստանը ճանաչում է, եղել է նաև Արցախում. «Նա շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կարելի է ասել Հայաստանը մեզ կապեց, ոչ թե աշխատանքը»:

                                                                                     

Ըստ Հայկի, «Ես Օրացույցն եմ» գիրքը Լատվիայում մեծ հաջողություն է ունեցել՝ հեղինակին բերելով մեծ համբավ. «Բոլորը մի բան են ասում, որ նա շատ սովորական մարդ չի, յուրահատուկ կերպար է: Ավելի շատ իր մասին կարելի էր գիրք գրել: Էլի հետաքրքիր գիրք կլիներ: Ես էլ եմ կարդացել, լեզուն է կարևոր, լեզուն, որով գրել է գիրքը, ավելի շատ է պատմում կերպարի մասին, քան բովանդակությունը»:

Հայկ Կարապետյանի խոսքով, Լատվիայում կարդում են ամեն ինչ, մշակութային կյանքն ակտիվ է, մարդիկ ունեն ընտրության մեծ հնարավորություն: Սակայն վերջին շրջանում ամենահայտնի գրողը Անդրիսն է, գիրքը՝ «Ես Օրացույցն եմ»:

Կարդացեք նաև

Տարածել