Ինչպես ոգեշնչել, միավորել, փոխակերպել. Newmag Winter Fest 2024-ին տեղի կունենա Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

February 5, 2024

Newmag Winter Fest 2024-ին տեղի կունենա Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը։ Հեղինակն անձնական, տեղական ու միջազգային փորձով ցույց է տալիս պրոակտիվ առաջնորդ դառնալու գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ։ Գրքում պրոակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը պատկերվում է բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներով։ Մուտքն ազատ է, միայն այդ օրը գիրքը կվաճառվի մեծ զեղչով։ Գրքի գործընկեր՝ ՎՏԲ-Հայաստան բանկ:

Մենթոր, քոուչ, թվային մարքեթինգի մասնագետ, մի քանի ընկերությունների համահիմնադիր Գոռ Կարապետյանի երկրորդ գիրքը՝ «Proակտիվ առաջնորդը», անձնական պատասխանատվություն ստանձնելու, առաջնորդելու և դրական փոփոխությունների մասին է։ Հեղինակն անձնական, տեղական ու միջազգային փորձով ցույց է տալիս պրոակտիվ առաջնորդ դառնալու գործուն մեթոդներ ու պրակտիկ խորհուրդներ։ Գրքում պրոակտիվ առաջնորդության  ունիվերսալ ալգորիթմը պատկերվում է բիզնեսի, կրթության և այլ ոլորտների գլոբալ ու լոկալ ազդեցիկ օրինակներով։  

Գոռ Կարապետյանը Simple Business Academy-ի և այլ կրթական հարթակներում դասավանդում է թվային մարկետինգ, սոցիալական և կրթական ակտիվ գործունեություն է ծավալում Երևանում և մարզերում՝ երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության զարգացման նպատակով։ Միայն վերջին երեք տարում հանդիպել է ավելի քան 7 հազար երիտասարդի հետ։ Իր մասնագիտական, անձնական փորձով ու գիտելիքներով կհեղինակը կիսվում է իր «Պրոակտիվ առաջնորդը» գիրք-ուղեցույցում։


NEWMAG WINTER FEST 2024-Ի ԾՐԱԳԻՐԸ


Գիրքը ևս մեկ ապացույց է, որ արդյունավետ ու պրոակտիվ առաջնորդ չեն ծնվում, այլ դառնում են։ Մոտիվացիայի մասին խոսելն ավելորդ է դառնում, երբ իսկապես գիտես «ի՞նչ», «ինչպե՞ս» և հատկապես «ինչո՞ւ» հարցերի պատասխանները։ Այս գրքում կգտնես նաև այդ հարցերի պատասխանները։ 

«Proակտիվ առաջնորդը» գրքի գլխավոր գործընկեր՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ։