«Հանձնվել չկա» մոտիվացիոն գրքի հեղինակի՝ Անի Քոչարի տարեդարձն է
Անի Քոչարը լրագրող է: Մոտ 10 տարի հրատարակել է երիտասարդական «Ես» ամսագիրը: Եղել է «Top model of Armenia 2005» մրցանակակիր։ Ամուսնացած է, ունի մեկ որդի: Վերջին տարիներին Անին բնակվում է Գերմանիայում, սակայն հաճախ երկարատև այցով լինում է հայրենիքում: 2020-
Ինչու գրեցի գիրք
Դա արել եմ, որ օրինակ ծառայեմ բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես դժվար օրեր են ապրում, նույն ծանր փորձություններով են անցնում։ Միշտ մտավախություն կա, որ գուցե մարդիկ չընկալեն դա անելու քո ազնիվ մղումները, որովհետև սա գեղարվեստական գործ չէ, որ ինչ-որ մեկը եթե չհավանի, մտածես, որ քեզանից գրող դուրս չի գա, կամ էլ գուցե այդքան էլ հաջողված գիրք չէ։ Այս գիրքը իմ կյանքի պատմությունն է, կյանքի մի դրվագ, որը ցավով է տրվել։ Այն շատ մեծ հուզականությամբ է հանձնվել թղթին, և պետք է ազնվորեն խոստովանեմ, որ ամեն էջը գրելիս արտասվել եմ։ Նույնը պատահել է գրքի առաջին ընթերցողի, խմբագրի, այն մարդկանց հետ, ովքեր առաջին իսկ օրերից աշխատում էին ինձ հետ գրքի պատրաստման վրա:
Ինչու է բացառիկ գիրքը
Ինձ համար էլ այդքան հեշտ չէր խոսել այս մասին, հրատարակչությանը տրամադրել նկարներ, որոնք ինձնից թաքուն արվել էին հիվանդանոցում։ Այդ շրջանում առհասարակ դեմ էի, որ ինձ լուսանկարեն, քանի որ ինքս իմ արտացոլանքից զարհուրում էի։ Եվ այդ լուսանկարները հրատարակչությանը տրամադրելը ևս իմ համար համարձակ քայլ էր։ Մշտապես մտածում էի, արդյոք մարդիկ ճիշտ կընկալեն շարժառիթը, մարդիկ իսկապես կներթափանցեն քո ապրումների մեջ, կհասկանան, որ դու դա անում ես ոչ, որ խղճահարություն հայցես։ Կարծում եմ, իմ կերպարով բազմիցս ապացուցել եմ, որ այն մարդկանցից եմ, որ չի փորձում խղճահարություն առաջացնել, ճիշտ հակառակը, երբ ամեն փորձությունից հետո ոտքի եմ կանգնել, բարձրաձայնել եմ նաև այդ մասին։
Ինչու կարդալ գիրքը
«Հանձնվել չկա» գիրքը գրել եմ ոչ այն պատճառով, որ այն իմ մասին է, և ոչ էլ այն պատճառով, որ Newmag հրատարակչության համար ուզում եմ հաջող վաճառք ապահովել։ Ամենևին ոչ։ Այս գիրքը յուրաքանչյուր մարդու գրադարանում պետք է լինի մի պարզ պատճառով. աշխարհում չկա գեթ մեկ մարդ, ում կյանքում եղած չլինեն դժվարին, բարդ փուլեր, սև գիծ, որը երբեմն այնքան է երկարում, որ թվում է, թե ավարտ չունի։ Սա մոտիվացիոն գրականության լավագույն օրինակ է, քանի որ այն հորինվածք չէ, այնտեղ չկա մի դրվագ, որը չափազանցված է կամ գեղարվեստորեն գունազարդած։ Այն ներկայացնում է կյանքի իրողություններ, որոնք կարող են յուրաքանչյուրին սիրտ տալ, թև տալ, հույս ու և հավատ, որովհետև այս կյանքում առանց հավատի հնարավոր չէ որևէ բան անել:
Հանձնվել չկա՛, երբեք
Ասում եմ՝ հանձնվել չկա, որովհետև վաստակել եմ այդ իրավունքը, դժոխային օրերից հետո, Աստծո կամոք, հաղթանակ եմ տոնել: Իմ կյանքում ինչպիսի փորձություններ էլ որ եղել են, երբեք նման բան չեմ ասել, որ վերջ, հոգնեցի, էլ չեմ կարող պայքարել։ Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ կռիվ ունեի Աստծո հետ և միշտ դժգոհում էի, թե ինչու է կյանքն այսքան դժվար, այսքան փորձություններով լի և շատ անարդար։ Եվ հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ իրար հաջորդող սև գիծը կարծես ավարտ չուներ։ Եվ կյանքի շատ ճշմարտություններ բացահայտվում են այն պահին, երբ հասկանում ես, որ վաղը կարող է այլևս չլինել։ Ու հասկանում ես, որ կյանքը շատ թանկ է անկախ փորձությունների մեծություններից։ Կյանքն ավելի զորավոր է և ստիպում է, որ պայքարես ու չհանձնվես:
Կարդացեք նաև
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
- Անի Քոչարն իր «Հանձնվել չկա՛» գիրքը փոխանցել է Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին (տեսանյութ)
- Անի Քոչար. Սերը դժոխքից հետո (տեսանյութ)
- Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
Պայաքարե՛լ ամեն օր
«Հանձնվել չկան» հիվանդության մասին չէ, ինքնակենսագրական և մոտիվացնող գիրք է, որը մեկ կնոջ պայքարի պատմություն է, մեկ կնոջ հիվանդության դրաման՝ իր գեղեցիկ և հաղթական հանգուցալուծմամբ: Իմ օրինակը ցույց է տալիս, որ երբ թվում է ամեն բան իմ դեմ էր, պայքարելու որևէ հուսադրող կետ չկար, որից կարելի էր հենվել, պետք էր շարունակել: Երբ պայքարդ շարունակում ես մեծ հավատով, նոր դռներ են բացվում:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)