«ԱքսելՄոնդրիան» ընկերությունն ու Newmag-ը ներկայացնում են Հայաստանում ֆրանսիական գրականության առաջին փառատոնը
Սեպտեմբերի 9-ին Newmag-ն «ԱքսելՄոնդրիանի» հետ ներկայացնում է Հայաստանում ֆրանսիական գրականության առաջին փառատոնը։ FRANCOFEST-ի վիզուալ լուծումները, տարբերանշանն ու կարգախոսն ընկերության մտահղացումն են։ Սա երկու ընկերությունների համատեղ առաջին գործակցությ
Արդեն մեկ տարի Հայաստանում իր գործունեությունն է սկսել «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը։ Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական կառույցի Երևանյան գրասենյակը կազմ պատրաստ է տարածաշրջանում տարածել հաղորդակցության ոլորտի իր ինստիտուցիոնալ գիտելիքը։
Ընկերությունն իր որակավորված մասնագետների միջոցով գործակցում է մասնավոր և հանրային ընկերությունների հետ` նրանց բրենդն ու հեղինակությունը կառուցելու համար: Հայաստանյան գրասենյակի կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրենը Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման և գործունեության 17 տարվա փորձառություն ունի: Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտն աշխատել և ղեկավարել է 10-ից 600 hոգանոց պրոեկտային թիմեր Երևանում և արտասահմանում։
«ԱքսելՄոնդրիանը» միացել է FRANCOFEST-ին։ Սա համատեղ փառատոն է, որի վիզուալ բոլոր լուծումների հեղինակը հենց ընկերությունն է։
«ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերության Երևանի գրասենյակի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյան. «Տեսանելիությունը ծուղակ է». Ֆրանսիացի պոստմոդեռնիստ Միշել Ֆուկոյի այս խոսքերը չհայտագրված շարունակություն ունեն: «Տեսանելիությունը ծուղակ է, տեքստը` ազատություն»: «ԱքսելՄոնդրիան»-ը մեծապես ազդված է Ֆուկոյի մտքերից և հաղորդակցական այլաբանությունը սիրում է փորձարկել համարձակ պրոյեկտներում ու համարձակ ընկերների հետ: Newmag-ն այդպիսին է, Ֆրանկոֆեստն այդպիսին է»:
Վերջին երկու ամիսներին մշակել, հաստատել և իրականացրել են փառատոնի բրենդինգը։ Համատեղ աշխատանքի գույնն ու շունչը կտեսնեք ու կզգաք հատկապես փառատոնի օրը՝ սեպտեմբերի 9-ին.
«ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերության Երևանի գրասենյակի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյան. «Մեզ համար մեծ պատիվ է կրել գրքերի ու մտքի տոնախմբություն ամենակարևոր փառատոնի` Ֆրանկոֆեստի համակազմակերպչի տիտղոսը: Կհանդիպենք Ֆրանկոֆեստին Երևան, 09.09 Սիրահարների այգի»։
ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին
«Երջանիկներն ընթերցում են և սրճում» խորագրի շուրջ Newmag-ն ու «ԱքսելՄոնդրիանը» հրավիրում են մասնակցել ֆրանսիական գրքի առաջին փառատոնին։ Այստեղ այն ամենն է, ինչև Ձեզ մտովի կտեղափոխի դեպի մշակույթի էպիկենտրոն Ֆրանսիա։
Կարդացեք նաև
- FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն
- FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է գրական սենսացիա՝ Ժոել Դիկերի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գիրքը (թրեյլեր)
- FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Եվրոպայի գոթ արքայադուստր, բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը (թրեյլեր)
- FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անդրեյ Մակինի «Իմ Հայ ընկերը» վեպը (թրեյլեր)
- FRANCOFEST-ին Newmag-ը կներկայացնի Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը
- FRANCOFEST-ի երաժշտական-ժամանցային ծրագիրը. Ովքեր և ինչ կկատարեն ֆրանսիական գրականության փառատոնին
- «Պողոսյան հիմնադրամը» միացել է FRANCOFEST-ին և փառատոնը կհյուրընկալի «Սիրահարների այգում
- Ակբա բանկն ու Ակբա Լիզինգը՝ FRANCOFEST-ի հովանավոր
- PC Electronics-ը՝ FRANCOFEST-ի հովանավոր