«Հանձնվել չկա՛» գիրքը ոգեշնչման և գոտեպնդման համար. Անի Քոչարի հարցազրույցը Հ1-ին (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Անին գրեց իր առաջին գիրքը՝ «Հանձնվել չկա՛» հուշագրությունը, որը ներկայացնում է՝ ինչպես հաղթել ծանր, անբուժելի թվացող հիվանդությունը և սեփական օրինակով ոգեշնչել ու գոտեպնդել մյուսներին: Ինչպե՞ս գրել ու հրատարակել գիրք, ո՞րն է մոտիվացիոն գրակա
Երբ մի քանի տարի առաջ լրագրող Անի Քոչարի մոտ բժիշկներն ախտորոշեցին քաղցկեղ, շոկային էին միայն առաջին օրերը: Հետո արդեն Անին իր համար դարձավ մոտիվատոր ու սկսեց պայքարը հավատով ու առանց նահանջի. «Երբ անկողնում, դեղերի ազդեցության տակ աչքերս բացում էի ու շուրջ տեսնում էի իմ մտերիմներին, ասում էի՝ դժոխքում եմ, բայց դուրս եմ գալու: Ես իմ շրջապատի մարդկանց էլ այդ ծանր փուլում ոգեշնչել եմ: Ու քանի որ չէի կարող հազարավոր մարդկանց պատմել, խորհուրդ տալ, նրանց կողքին լինեի ամեն պահ, դրա համար էլ որոշեցի գիրք գրել, որ բոլորն էլ կարդան, բոլորն էլ իմանան իմ անցած ուղին, որը կարող է օգնել նաև մյուսներին»:
Ու հենց հիվանդասենյակում էլ սկսեց գրել՝ նոթատետրի պես, ամեն օրը, ցանկացած փոքր հաջողության, դժվար փուլի մասին: Ու այդ ընթացքում էլ ստացավ մի զանգ, որն անսպասելի էր, բայց և ճիշտ ժամանակին. «Երբ նոթագրություններս էի անում, Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանից առաջարկ ստացա ու, կարծես, զուգադիպություն էր: Սկսեցինք միանգամից գրքի աշխատանքը: Թեև աշխատատար գործ է, բայց ամեն ինչ արագ արեցինք, քանի որ պետք էր այդ գիրքը շուտ հասցնել մարդկանց, ու նրանք էլ համոզվեին՝ կյանքի որևէ պարագայում հանձնվել չկա՛»:
Երբ արդեն պետք է սկսվեր երկար ու ձիգ բուժումը, Անին որոշեց՝ չհանձնվել ու չհուսալքվել: Այդ հարցում նրան օգնեց իր գրիչը: Իրեն գրող չի համարում, գիրքն էլ անձնական պատմություն է իր ու իր ճակատագրի մասին. «Կյանքի բերումով եմ դարձել գրող, իմ հուշագրությունը՝ «Հանձնվել չկա»-ն, կյանքն է գրել, սա հուշագրություն է, վերապրածի, անցած ուղու՝ ոչ այնքան դյուրին, բայց մոտիվացիոն է նրանց համար, ովքեր բախվել են խնդրին և ունեն գոտեպնդման կարիք»:
Ըստ Անի Քոչարի, ֆիլմարտադրողներից ստացել է առաջարկ գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու. «Շատ քիչ մարդիկ կհամաձայնեն իրենց անկումների, կրկին վերածնվելու մասին անկեղծ ու բաց խոսել. մեր իրականությունում նորություն է: Ինձ պատմում են մարդիկ, որ իրենց դժվարին օրերին բացում են գիրք, կարդում ու հասկանում՝ հանձնվել չկա»:
Կարդացեք նաև
- Ով է «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը. 10-ը փաստ Անի Քոչարի մասին (տեսանյութ)
- Աստղեր, ովքեր հաղթել են քաղցկեղը նույն նշանաբանով՝ հանձնվել չկա՛(տեսանյութ)
- «Հանձնվել չկա՛». ասաց ոչ միայն Անին, այլև նրա քույրերը՝ Սոնան և Օֆելին (տեսանյութ)
- Չեմ հիշում՝ որևէ մեկն այսքան նեղ անձնական ողբերգությունը ներկայացներ.
- Անի Քոչարն իր «Հանձնվել չկա՛» գիրքը փոխանցել է Արյունաբանական կենտրոնում հիվանդության դեմ պայքարողներին (տեսանյութ)
- Անի Քոչար. Սերը դժոխքից հետո (տեսանյութ)
- Ինչ անել, երբ Ձեզ մոտ ախտորոշել են քաղցկեղ (տեսանյութ)
Այն լսարանը, որի համար Անին գրել է գիրքը, սիրել ու ընդունել են: Տարբեր երկրներում ապրող հայերն այն ընթերցում ու սոցիալական ցանցերում ակտիվ արձագանքում են: Անին վստահ է՝ ցանկացած լեզվով էլ, որ լիներ «Հանձնվել չկա»-ն, ոգեշնչելու էր բոլորին. այն մարդու պայքարի, հավատի, գոտեպնդման, ոգեշնչման աղբյուր գտնելու մասին է:
Կարդացեք նաև
- Տեղի ունեցավ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Անի Քոչար. Ինչո՞ւ կարդալ «Հանձնվել չկա՛» գիրքը (տեսանյութ)
- Անի Քոչար. Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է (տեսանյութ)
- «Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը
- Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
- Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)