ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ամառային ամենամեծ գրքատոնին անդրադարձել է Արմենիա

Ամառային ամենամեծ գրքատոնին անդրադարձել է Արմենիա հեռուստաընկերությունը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արդեն 3-րդ տարին Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի ամառային փառատոն: Summer Fest2023-ը տեղի կունենա հունիսի 17-ին ուղիղ կեսօրին։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բ

Newmag-ի մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյանը մանրամասնեց, որ  լինելու են տարբեր լոկացիաներ, որտեղ միաժամանակ ընթանալու են 6 տարբեր իրադարձություն. «Ծնողները կարող են փառատոնին գալ երեխաների հետ, իրենք առանձին կանցկացնեն լավ ժամանակ, երեխաներն առանձին, քանի որ հատուկ երեխաների  համար այս տարի  լավ ծրագիր է կազմված, նրանց համար հայտնի բլոգերները կկարդան հեքիաթներ, կլինեն տիկնիկային թատրոն, համերգ և զարգացնող խաղեր»։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, փառատոնների ժամանակ ձևավորվում են հետաքիրիր ու ընդհանուր շահեր, փառատոնի հրաշալի մի հնարավորություն է, որտեղ և՛ ծնողները, և՛ երեխաները ձեռք են բերում նոր ընկերներ, նոր գրքեր. «Փառատոնի համար կարևոր հանգամանքը մարդկանց` միմյանց հետ շփումն է, նոր կապերի հաստատումը, ձեռք են բերում ընդհանուր հետաքրքրություններ և մասնագիտական կապեր: Ստանում են օգտակար խորհուրդներ, շփվում լավագույն մասնագետերի` հրատարակիչների, տպագրիչների  հետ»։

 

Գրքի փառատոնն ամեն տարի ունի հավատարիմ հովանավորներ։ Արդեն երկրորդ անգամ գրքատոնին է միանում Evocabank-ը։ Մարկետինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Լյուսի Սարուխանյանի խոսքով, հունիսի 17-ին պատրաստել են բազմաթիվ անակնկալներ գրքասերների համար խաղարկությունից հյուրասիրությոն. «Բնականաբար, որպես հովանավոր բանկը շատ առաջարկներ է ստանում, բայց մենք փորձում ենք գտնել այնպիսի նախագծեր, որոնք ամենաշատը կհամընկնեն Evocabank-ի փիլիսոփայության հետ, ինչպես նաև հասարակության համար կունենան կարևոր նշանակություն: Newmag-ի թիմի հետ մի ալիքի վրա ենք, մեծ հաճույք է իրեց հետ աշխատելը»։

Evocabank-ի տաղավարում  կլինի նաև relax zone, այսինքն այցելուները կարող են մոտենալ, նստել, գիրք կարդալ: Տաղավարում տեղադրված կլինեն հեռախոսների լիցքավորման սարքեր, կլինի խաղարկություն բոլոր մասնակիցների համար: Այն մարդիկ, որոնք կգնեն 2 գիրք, կստանան հնարավորություն մասնակցել խաղարկությանը, ստանալ 3 սերտիֆիկատ, որոնցով էլ մինչև այս տարվա վերջ ստանալ 5 անվճար գիրք: Կլինի նաև Քիմ Քարդաշյանի մասին հայտնի բեսթսելլերը՝ Շոն Սմիթի «Քիմ. մերկ Ճշմարտություն» գրքի խաղարկություն, որի հովանավորը Evocabank-ն է:

Newmag Summer Fest 2023-ի մյուս գլխավոր հովանավորը Levi's-ն է։ Ֆրիսթայլ գրուպի մարկետինգի ղեկավար Լուսինե Ղալեչյանը նշեց, որ  ամառային փառատոնին պատրաստել են անակնալներ ու նվեր էջանիշներ։ Ամբողջ օրվա ընթացքում կգործի tailor shop-ը, Levi's-ը  կօգնի նաև Newmag-ի գրքերը գնել մեծ զեղչերով. «Levi's-ը ևս ունենալու է տաղավար, որտեղ կլինի ասեղնագործական մեքենա, տեղում կարող են ընտրել, թե ինչ պրինտ են ուզում, որ իրենց շապիկին լինի, և մեքենան տեղում կասեղնագործի: Ծառայությունը կլինի մինիմալ վճարումով, կլինեն սահմանափակ քանակությամբ շապիկներ: Յուրաքանչյուր գնման դեպքում մարդիկ կունենան կուպոններ, որոնցով ձեռք կբերեն Newmag-ի գրքերը` զեղչով»: 

Ամեն տարի ամառային փառատոնն անցկացվոմ է   Երազ այգում: Ըստ «Երազ Փրոջեքթսի» մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանի, «Երազ Փրոջեքթսի» հետ Newmag-ի գործակցությունը, սակայն,  միայն ամառային փառատոնով չի սահմանափակվում: Հրատարակչությունն ու «Երազ Փրոջեքթս»-ը բոլորովին վերջերս ստեղծել են «Երազ» մանկական մատենաշարը, որի առաջին երեք գրքերն արդեն լույս են տեսել.  

 

«Սկսվեց 3 տարի առաջ: Այգում մշտապես իրականացնում ենք միջոցառումներ, որոնք ոչ միայն ժամանց են ապահովում, այլ նաև բովանդակություն: Այսինքն՝ յուրաքանչյուր միջոցառում, որը մենք կազմակերպում ենք, հիմքում կա ուղերձ, որը որևէ կերպ մարդկանց գեղեցիկի, արժեքների մասին հաղորդակից կդարձնի։ Շատ հաճելի տեսարան է, երբ հարյուրավոր մարդիկ զբոսնում են այգում, և բոլորի ձեռքին գիրք կա»։  

Ամառային 3-րդ փառատոնին տեղի կունենա հինգ գրքի շնորհանդես, պանելային քննարկումներ, խաղարկություններ, հատուկ ծրագիր փոքրիկ ընթերցասերների համար, համերգներ ու ամենակարևորը՝ մինչև 50 տոկոս զեղչ բոլոր գրքերի համար։ 

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

Տարածել