BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գիրք, որն արտացոլում է ադրբեջանցիների վայրագությու

Գիրք, որն արտացոլում է ադրբեջանցիների վայրագությունները՝ փախստական աղջկա աչքերով (լուսանկարներ)

newmag-y-n

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Հայաստանում է ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթը։ 2022-ին Newmag-ը ներկայացրեց նրա Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը։ Շնորհանդեսի համար հայ

Զրույցի ընթացքում գրողը պատմել է, որ գրական այս գործը դեռ տասը տարի առաջ էր հրատարկել նախ անգլերեն, հետո ռուսերեն, իսկ  Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո որոշել է՝ «Արտաքսում. դեպի անհայտությունը» պետք է անպայման թարգմանել նաև հայերեն։ Գրքում ներկայացրել է սեփական հոգեբանական ծանր ապրումները։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է 8-ամյա աղջիկն ականատես եղել ադրբեջանական վայրագություններին. 

«Այս գիրքը, որը պատմում է կոտրված ճակատագրերի, հայրենիքում օտար դառնալու ու օտար հողում տուն փնտրելու մասին։ Սա մի աղջկա օրագիր է։ Ես վարեցի այն, երբ մոտ 14 տարեկան էի: Այն ի սկզբանե գրվել է լուռ ցավը հաղթահարելու համար։ Հետո օրագիրը դարձավ գիրք»։ 

  

Ինչպես գրքում, երբ Աննան դեռահաս է, այնպես էլ հիմա, երբ հասուն ու կայացած իրավաբան է ԱՄՆ-ում, պայքարում է հանուն փախստականների շահերի, հանուն լուռ ցավը բարձրաձայնելու համար։ Փախստականի իր կարգավիճակը ոչ թե թաքցրել, այլ դարձրել է պայքարի հնարավորություն.

«Երբ մենք տեղափոխվեցինք ԱՄՆ, բոլորը հերթով հարցնում էին՝ ով ենք մենք, ինչու ենք այստեղ, ինչն է դրդել դառնալ փախստական, ու ես որոշեցի, որ պետք է իմ օրագիրը հրատարակեմ։ Շատ էի վախենում, որ երեխաներս ու թոռներս երբեք չեն իմանա, թե որտեղից ենք մենք եկել։ Ահա թե ինչու ես գրեցի այս գիրքը։ Սա նամակ է ուղղված առաջին հերթին նրանց, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին այն հրապարակել»։

 

Այս գրքում տեղ գտած ապրումներն այսօր ավելի քան արդիական են։ Երիտասարդ սերունդը պետք է գիտակցի՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ուղիղ կապված է Բաքվի ջարդերի հետ ու պատմական այդ ցավալի շրջանը պետք է միշտ հիշել։ Իր գիրքն էլ Ղարաբաղյան հակամարտության մասին բաց էջ է ամբողջ աշխարհի համար՝ կարդան, տեսնեն Ադրբեջանի ձեռագիրը, որը տասնամյակներ անց ու տասնամյակներ շարունակ չի փոխվել.

«Ինձ համար դա շատ կարևոր էր հգիրքը հայերեն հրատարակել ատկապես պատերազմից հետո։ Ղարաբաղի պատերազմից հետո այնտեղ ապրող երեխաները սկսեցին տառապել այնպես, ինչպես ես՝ շատ տարիներ առաջ Բաքվում։ Երբ ես շփվում էի երիտասարդների հետ, հասկանում էի, որ սերունդն տեղյակ չէ Բաքվի ջարդերից ու փախստականների ճակատագրերից, այնինչ թշնամու դաժանությունն ու վայրագությունները չեն փոխվել, կրկնվում է»։  

Կարդացեք նաև

Օրագիրը դարձավ մանկական տրավմաները հաղթարահելու միջոց, ու այսօր էլ Աննա Աստվածատուրյան Թերքոտը հաճախ է թղթի, կտավի ու գործվածքի վրա ստեղծագործում՝ ցանկացած սպիտակ տարածք լցնում է հայկական լեռնաշխարհի աննման գույներով, ցավը համառ պայքարի վերածող տողերով։ 

Այս այցի ընթացքում էլ գրողը խիտ ժամանակացույց ունի։ Եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, 13:00-ին, «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա «Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպում Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ։ Զրույցը վարելու է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Կարդացեք նաև

Տարածել