[Նոր գրքեր, նոր հեղինակներ]. Newmag Winter Fest-ին հրատարակչությունը կներկայացնի 8 գիրք (տեսանյութեր)
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է «Գիրք նվիրելու օր»: Newmag-ը տոնին միանալու է բացառիկ ձևաչափով՝ Ձմեռային փառատոն, որը ձգվելու է ավելի քան 10 ժամ: Շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, գրքի խաղարկությ
Մեծ սրահում գրքերի շնորհանդեսները սկսվում են 11:00-ից: Առաջին հեղինակը Նարինե Աբգարյանն է, Newmag-ը ներկայացնելու է միանգամից երկու գործ՝ «Մանյունյա» գրքի առաջին մասը ու նոր գիրք՝ «Դրսեկը»: 2010-ին ռուսերեն հրատարակած իր հենց առաջին՝ «Մանյունյա» գրքով Նարինե Աբգարյանը հայտնի դարձավ ոչ միայն ամբողջ աշխարհով, այլև արժանացավ Ռուսաստանի գրական հեղինակավոր մրցանակների։ 2-րդ գիրքը՝ «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպը», ևս հրատարակվել է «Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում:
Այս հրաշալի ստեղծագործության ու աղջիկների խելահեղ արկածների հիմքում իմաստուն ու լուսավոր հուշերն են՝ սիրո ու միայնության, կյանքի, երջանկության մասին։ Այս զարմանալի պատմությունը, պարզ բառերով, պատմում է գլխավորի մասին՝ ջերմ ու մաքուր ընկերության, հարաբերությունների, արդեն երիտասարդության սեմին գտնվող աղջիկների նոր բացահայտումներին: Newmag-ի հրատարակած «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին, Կոնգրես հյուրանոցի Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 11:20-ին:
«Դրսեկը» Նարինե Աբգարյանի ամենաինքնակենսագրական գիրքն է: Այդ գործից սկսած գրողը որդեգրել է մի սկզբունք՝ 1990-ականները հիշել միայն ծիծաղով: Իր կերպարը, հաղթահարած բարդությունները նույնիսկ գրքում ներկայացրել է հումորի անսպառ չափաբաժինով: Քանի որ վստահ է՝ հուսալքությունը ոչ մի լավ տեղ չի տանում: Նա ի սկզբանե որոշել էր, որ այդ բոլոր զբացողություններն իր մեջ չի պահելու ու մարտահրավերներից էլ չի ներփակվի, այլ կպատմի, կգրի, կհրապարակի, որ կարդան, մտածեն ու հասկանան՝ բարդություններն էլ զավեշտալի կողմեր ունեն: Շնորհանդեսը տեղի կունենա Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 11:20-ին:
Newmag-ն ու DataArt-ը ներկայացնում են յուրօրինակ հրատարակություն՝ «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը։ Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների և 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին՝ լուսանկարներով, փաստավավերագրական շոշափելի արխիվով տեղ է գտել ձեռնարկում: Բացառիկ այս գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մեծ սրահում, փետրվարի 19-ին, 12:00-ին։ Գրքի երեք հեղինակներն էլ կմասնակցեն շնորհանդեսին:
13:00-ին տեղի կունենա «Հայաստանն ու Բուշն անձամբ. 1988-1992 թթ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի շնորհանդեսը: Հեղինակը Սուրեն Սարգսյանն ընտրել է հենց 1988–1992 թվականները, քանի որ դրանք հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաակտիվ և բուռն զարգացող տարիներն էին։ Աշխատությունում ամփոփված են պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ 4 տարիներին, լույս են սփռում ՀՀ-ԱՄՆ կապերի հաստատման, առաջին շփումներին՝ բացահայտելով մինչև այժմ անհայտ մանրամասներ: Մանրամասն նկարագրված է հայ և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումներն ու հարաբերությունները:
Ինչպե՞ս հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ պահել Գեղարքունիքի մարզը, ինչո՞ւ էին ադրբեջանցիները ցանկանում վերցնել Սևանի տարածքը և ինչ պատահեց ի վերջո: Պատմական հարցադրումների համար պատասխանները փնտրել են հայ հնագետները: Նրանք ուսումնասիրել են 1919 թվականի «Զոդ» օպերացիան: Պատմության մեջ այն հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներում: Այս գիրքը բացառիկ է, որովհետև մինչև այսօր ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական պատմագիտությունն այս թեմային առանձին չի անդրադարձել: Հեղինակները՝ Ավետիս Գրիգորյանն ու Արսեն Բոբոխյանն ուսումնասիրել են օպերացիան, Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումները և զոդյան դավադրության մանրամասների նոր, փաստական տվյալներ։ Շնորհանդեսի ժամը 14-00-ն է:
16:00-ին կսկսվի «Ուժերի նոր բալանս. ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը» գրքի շնորհանդեսը: Հեղինակը Դմիտրի Տրենինն է՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավարը: Այս գրքում նա դիտարկում է հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ: Տրենինն ամփոփ ներկայացնում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին։ Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները, ձախողումները և սխալները՝ հեղինակն առաջարկում է մտորել, թե արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանը ինչպես պետք է կառուցի ինքնուրույն ու հավասարակշռված արտաքին քաղաքականության ռազմավարություն:
17:00-ին մեկ գավաթ գինու շուրջ առաջարկում ենք վայելել «Անապակ առեղծված» թրիլլերի շնորհանդեսը: Վահան Զանոյանը գրքում ներկայացնում է 2000-ականների սկզբին գինեգործների մի պատմություն: Աշխարհի տարբեր մասերից Հայաստան են տեղափոխվում փորձառու գինեգործներ, ու սկսում վերականգնել գինեգործության ավանդույթները։ Գինուց կրքերն անպակաս են. սկսվում է խարդավանքների մի ամբողջ լարված կծիկ, որի հանգույցները քանդելու համար միասին բացահայտում են խարդախներին և լուծում բոլոր վեճերը: Գիրքը գրելու ընթացքում օգտվել է պատմագիտական հարուստ ու վստահելի աղբյուրներից, հնագիտական հետազոտություններից ՝ գինեգործության հնագույն աշխարհի մասին ընթերցողին իրազեկելու համար։
Կարդացեք նաև
- Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 2022-ը. ավելի քան 10 ժամ գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները. հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա «Մանյունյա» գրքի 2-րդ մասի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ Newmag-ը ներկայացնում է «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը (թրեյլեր)
Շնորհանդեսների սրահում վերջին գիրքը «Քամուց քշվածների» հատորյակներն են: 1936 թվականին լույս տեսավ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը: Ամենառոմանտիկ սիրային դրաման, ամենաէպիկ պատմավեպն ու բեսթսելլերը թարգմանելու համար հրատարակչությունը ներգրավեց ոլորտի գիտակներին: Ու հենց նրանք էլ՝ գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը, խմբագիր Աննա Բախշյանը, մշակութաբան Հարայր Խաչատրյանը 18:00-ին կներկայացնեն ամերիկացների սիրելիվեպը, 20-րդ դարի գլուխգործոց: Գիրքը հայերեն է թարգմանվել բնագրի հրատարակումից 100 տարի անց:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Դրսեկը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Նոր երգ, նոր տեսահոլովակ] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (տեսանյութ)
- Գիրք նվիրելու օրը՝ Newmag Winer Fest-ին սպասվում են շնորհանդեսներ, քննարկումներ, զեղչեր ու խաղարկություններ (տեսանյութ)
Կարդա նաև
Տեղի ունեցավ Դարեն Հարդի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Դարեն Հարդիի «Փոքր քայլերի Մեծ արդյունքը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
Ինչպես Հայաստանը դարձավ Գոնկուրի ազգային ժյուրիի երկիր, իսկ Newmag-ը՝ ազգային օպերատոր