10 փաստ, որ կբացահայտի լատվիացի ամենապոպուլյար գրող Անդրիս Կալնոզոլսի կերպարը (տեսանյութ)

May 3, 2022

2022-ի մարտին լատվիական ժամանակակից գրականության գլխավոր անակնկալը Newmag-ը լույս ընծայեց հայերեն. «Ես Օրացույցն եմ» վեպի հեղինակ Անդրիս Կալնոզոլսն իր գրքի առաջին թարգմանությունը տեսավ հենց Հայաստանում, մասնակցեց շնորհանդեսին: Գրքի հեղինակը տիկնիկային թատրոնի դերասան է, ռեժիսոր, դրամատուրգ ու բեմադրիչ: «Ես օրացույցն եմ» վեպը նրա գրական առաջին գործն է: Առաջին լեզուն, որով թարգմանվել է գիրքը, հայերենն է: Հրատարակչությունն առանձնացրել է 10 փաստ Անդրիս Կալնոզոլսի մասին:

1. Անդրիս Կալնոզոլսը լատվիացի գրող է, ծնվել է Տալսի քաղաքում։

2. Ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիան։

3. Տիկնիկային և օբյեկտների փորձարարական թատերախմբի համահիմնադիր է։

4. Անդրիս Կալնոզոլսը պիեսների բեմադրիչ և դերասան է։

5. 2012-ին նրա բեմադրած «Կոշկավոր կատուն» հեքիաթը առաջադրվել է «Տարվա լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար» անվանակարգում մրցանակի:

                                                                                      

6. 2001-ից սկսել է գրել։ 2020-ին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Ես Օրացույցն եմ» վեպը։

7. Վեպն արժանացել է Տարվա գրական մրցանակի՝ «Փայլուն դեբյուտ» անվանակարգում։

8. Վեպն ստացել է Ալեքսանդր Պելեցիսի անվան գրական և Լատվիայի հեռուստատեսության «Մշակույթի կիլոգրամ» մրցանակները:

9. Վեպը երկու տարում 5 անգամ վերահրատարակվել է:

10. Հայերենն առաջին լեզուն է, որով թարգմանվել է «Ես Օրացույցն եմ» վեպը:

Կարդացեք նաև