BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպում՝ ամերի

«Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպում՝ ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ (լուսանկարներ)

newmag-y-n

Ապրիլի 24-ին Newmag-ը նախաձեռնել էր հանդիպում գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ։ «Ցեղասպանությունն այսօր» խորագրով զրույցը վարում էր հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Գրական իրադարձությունը տեղի ունեցավ «Զանգակ գրատանը»՝ Newmag-ի ամսվա շրջանակ

  

 

Աննա Աստվածատուրյանն ամիսներ առաջ կրկին Հայաստանում էր։ Նրա ‘’Nowhere, a Story of Exile’’ ինքնակենսագրականի հայերեն թարգմանության գրքարշավին մասնակցելու համար։ Անգլերեն, ռուսերեն հրատարակություններից հետո Newmag Newmag-ի ու գրողի որոշմամբ հուշագրությունը թարգմանվեց նաև հայերեն։ «Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը պատմում է Բաքվի ջարդերից փախչող ընտանիքի պատմությունը՝ 8-ամյա հեղինակի աչքերով:  

  

«Արձագանքը մեծ էր, նաև ադրբեջանցիների կողմից։ Ինձ համար սպասված իրադարձություն էր, քանի թր 44-օրյա պատերազմից հետո արդեն որոշել էի, որ իմ գրքի վերածված օրագիրը կթարգմանվի նաև հայերեն։ Երբ շփվում եմ Արցախից տեղահանված բնակիչների հետ, օրինակ այս անգամ կրկին հանդիպեցի հադրութցիներին, հասկանում եմ, որ նրանք զգում են այն, ինչ ես տասնամյակներ առաջ ու այդ ամենը մոռանալ չի լինի։ Ու որպեսզի մեր սերունդներն իմանան, թե ով է իրենց թշնամին, պետք է կարդան նման գրքեր, ու հենց այդ պատճառով՝ նրանց տեղեկացնելու համար էլ գիրքը լույս տեսավ նաև հայերեն»։

  

 

Աննա Աստվածատուրյանն իր ապրածն ու տեսածը գրի է առել օրագրում և քսան տարի անց միայն հուշերն ամբողջացրել է գրքում։ Գրողը ծնունդով Բաքվից է, որտեղից ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո էլ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում Աննան իրավաբանական կրթություն է ստացել, ամուսնացել։ Ներկայումս նա հայտնի իրավաբան է, նաև Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահը:  

 

«Հայրս չէր ցանկանում, որ այդ մասին գրեմ։ Նա ցանկանում էր, որ այդ տրավման չհետապնդի ինձ, մոռանամ, չանդրադառնամ։ Մինչդեռ ինձ համար ծանր ապրումները հաղթահարել ու հաղթահարվում են այդ մասին գրելով, պատմելով։ Ս իմ տատիկի պատգամն է եղել, որ հույզերս չպահեմ իմ մեջ, այլ դրանց մասին պատմեմ։ Հադրութցիների հետ հանդիպման ընթացքում մենք նույն զգացողություններն ունեինք։ Միայն թե նրանք մինչ Հադրութից հեռանալը, նաև ստիպված են եղել Շուշին էլ թողնել»։

 

Գրքի թարգամանությունն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միակ նախաձեռնությունը չէ. 2020թ.-ին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը, իրականացրել է մի շարք ծրագրեր՝ «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը, ինչպես նաև «Սեր Արցախ» ծրագիրը՝ ի աջակցություն Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների։  

  

«Ֆինլանդիայում կա նմանօրինակ ծրագիր, երբ երեխան ծնվում է, պետությունն առաջիկա ամիսների համար ծնողին ու երեխային նվիրում է առաջին անհրաժեշտության պարագաներ, հագուստ ու սնունդ։ Որոշեցի, որ ես էլ կարող եմ նման հիմնադրամ ստեղծել, դոնորներից հավաքել գումար և ուղղել Արցախի նորածիններին»։  

Կարդացեք նաև

«Արտաքսում. Դեպի անհայտություն» հուշագրությունը նամակ է նախ հենց իր երեխաներին, որ նրանք կարդան, հետո էլ փոխանցեն սերունդներին իրենց նախնիների անջնջելի հիշողությունները։

Կարդացեք նաև

 

Տարածել