Ներգաղթը Հայաստան դրսևորվել է նաև Թուրքիայում գոյատևած հայության շրջանում և տևել 1920-ականներից մինչև 1980-ականները. ահա այդ քիչ կամ գրեթե չուսումնասիրված թեմային է նվիրված մենագրությունը. Ռուբեն Մելքոնյան

July 18, 2022

20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած մեծ ողբերգություններից` Հայոց ցեղասպանությունից և պետականության անկումից հետո աշխարհի տարբեր երկրներում սփռված հայության հազարավոր ներկայացուցիչներ Խորհրդային Հայաստանը ընկալելով որպես հավաքական և դե յուրե Հայրենիք` սկսեցին ներգաղթել:

Այդ գործընթացը իր մի շարք յուրահատկություններով, այդ թվում և աշխարհաքաղաքական, դրսևորվել է նաև Թուրքիայի Հանրապետությունում գոյատևած հայության շրջանում և տևել 1920-ականներից ընդհուպ մինչև 1980-ական թվականները: Ահա այդ քիչ կամ գրեթե չուսումնասիրված թեմային է նվիրված իմ և իմ կրտսեր գործընկերուհի Նաիրա Պողոսյանի մենագրությունը, որը հրատարակել է newmag հրատարակչությունը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը