Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, Newmag-ը և Team Telecom Armenia-ն հրավիրում են մասնակցելու գրքի Ձմեռային փառատոնին

February 18, 2022

Փետրվարի 19-ին 11:00-ից մինչև 21:00-ը Newmag-ը Կոնգրես հյուրանոցում անցկացնում է Newmag Winer Fest 2022-ը: Հյուրերին սպասվում են գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ, գրքի խաղարկություններ և երգի ու տեսահոլովակի պրեմիերա: Փառատոնի գլխավոր հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը։ 

Ձմեռային փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Մի ամբողջ օր հյուրերը կարող են մասնակցել տարբեր միջոցառումներին և այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու մեկ հարկի տակ՝ կողք-կողքի, որպեսզի գրքասերները հնարավորություն ունենան մասնակցել իրենց նախընտրած ծրագրին։ Փառատոնի ընթացքում կներկայացվի 7 նոր գիրք։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք  ստանալ փառատոնի պաշտոնական էջում՝ www.newmag.am/winterfest2022