Ինչ է գրում եվրոպական մամուլը Եվրոպայի գոթ արքայադուստր բարոնուհի Ամելի Նոտոմբի հանրահայտ «Կապույտ մորուքի» մասին (տեսանյութ)

November 7, 2023

Աստվածային Ամելի Նոտոմբն իր ֆրանսիական վեպը գրել է Շառ Պերոյի հայտնի հեքիաթի մոտիվներով: Գուցե դետեկտիվ, գուցե թրիլլեր, գուցե սիրավեպ՝ ինքներդ որոշեք այս գործի ժանրը: Բայց համոզված եղեք՝ գիրքն ընթերցելիս, կզգաք վախ, հուզմունք, գերագույն հաճույք ու կվայելեք նուրբ բառախաղերով կառուցված փայլուն դիալոգեր: Գրական գործի մասին դրական էր նաև ֆրանսաիակն մամուլի ու գրաքննադատների արձագանքը։

Babelio  

Այս գրքում Ամելի Նոտոմբը հրաժարվում է հերոսների լիրիկական մեծ նկարագրություններից և հոգեբանական տվայտանքներից: Ընդհակառակը, օգտագործում է շատ հաճելի ու նուրբ ոճ։ Հեղինակը շքեղ մթնոլորտում ստեղծում է կամերային միջավայր, որտեղ կրոնն ու մետաֆիզիկան ընտրության առաջ են կանգնեցնում ընթերցողին:

Ինտրիգի հանդեպ հետաքրքրությունից բացի` ընթերցողին գրավում է հեղինակի ոճը։ Իսկապես, Ամելի Նոտոմբը շատ նուրբ և պարզ գրվածքով սյուժեն մեզ հրամցնում է մի իրական թատերական պիեսի նման:

Le Figaro  

Շառլ Պեռոն Կապտամորուսից ոչինչ չի հասկացել. նա ամբողջովին գարշելի կերպար չէ: Նա իրավունք ունի իր այգին պաշտպանել: Հենց այստե՛ղ է Ամելի Նոտոմբի վեպի ամբողջ արժեքը:  

Le Point        

Պեռոյի «Կապտամորուսը» վերանայվել է զավեշտալի մոտեցումներով և ընդհատվող երկխոսությամբ:  

Amazon  

Ամելի Նոտոմբը կարողանում է իր գրչով մեզ զարմացնել և խորասուզել մոդեռն աշխարհի երևակայական էջերում:

El País

Սա իրական հասունությանը բնորոշ գործ է: Հեղինակը կարծես հանճարեղ դաշնակահար լինի, որը կատարյալ նվագում է, երաժշտությունն անգիր գիտի և համարձակորեն անտեսում է պարտիտուրան:  

World Literature Today

Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքի»  տարբերակը նույնպես հիանալի է: Այս կարճ ու արագ ընթերցվող վեպը հերոսներին ներկայացնում է ժամանակակից փարիզյան միջավայրում: Նոտոմբի խոսքն առավել քան հղկված է, սակայն նաև հրապուրիչ ու խրատական, հնաոճ երկխոսությունները՝ արտասովոր և շքեղ: 

Կարդացեք նաև