Newmag Summer Fest 2023. Պաշտոնական բացման ամենահիշարժան դրվագներն ու ելույթները (տեսանյութ, լուսանկարներ)

June 19, 2023

Ամռան 3-րդ շաբաթը տեղի ունեցավ Newmag-ի 3-րդ Summer Fest-ը։ Արդեն ավանդույթի վերածված այս փառատոնը դարձել է կարևոր իրադարձություն ընթերցողների շրջանում։ Տարեցտարի այցելուների մեծ հոսքն ու գրքերի արագ սպառումը վկայում են՝ Newmag-ին հաջողել է կարճ ժամանակում ձևավորել գրական կուռ և ջերմ համայնք։ Գրքատոնի պաշտոնական բացման ուշագրավ դրվագները՝ մեր անդրադարձում։

2021-ին Newmag-ն առաջին անգամ անցկացրեց փառատոն։ Եվ հենց առաջին իսկ տարին էլ որոշվեց՝ Summer Fest-ը պետք է դառնա իրադարձություն գրական համայնքի համար. Փառատոնի բացման խոսքում ընդգծեց հրատարակչության հիմնադիր, տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Ամեն տարի փորձում ենք կազմակերպել այնպիսի փառատոն, որը նախ մեձ չձանձրացնի։ Մենք հրատարակում ենք ամեն ամիս գրքեր, որոնք նախ մեզ պետք է հետաքրքրեն։ Ամեն տարի մենք համագործակցում ենք այնպիսի գործընկերների հետ, ովքեր ունեն նույն աշխատաոճը։ Շնորհակալ եմ, ովքեր միացան մեզ, որ այս օրը հետաքրքիր ու հիշարժան դառնա։ Այս օրը նոր շփումներ, գրական համայնք ձևավորելու համար է, այս օրը մեր ընթերցողների հետ հանդիպելու հնարավորություն է, նրանց հետ գրքերի մասին խոսելու լավ առիթ»։

 

Մի ամբողջ օր գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, թրեյնինգներ, խաղարկություններ, համերգներ ու ամենակարևորը՝ միայն փառատոնի այցելուների համար գրքերը վաճառվում են ամենամեծ զեղչերով։ Հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանն արձանագրում է՝ տարեցտարի փառատոնի այցելուներն ավելանում են. «5-րդ անգամ ենք անցկացնում փառատոն։ Բայց այս անգամ մի հետաքրքիր նորություն  է տեղի ունեցել, մեզ են միացել նաև փոքրիկները. Նրանց համար այս տարի և՛ գրքեր ունենք, և՛ առանձին ծրագիր։ Կարելի է ասել, որ այսպես մենք համայնք ենք ձևավորում։ Սա ոչ թե պարզապես նոր գրքերի ներկայացման հնարավրություն է, այլ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդկանց հավաքատեղի է՝ մի յուրօրինակ պետություն, որին հետաքրքրում է սրտառուչ և ինտելեկտուալ թեմաները»։

 

Ամառային փառատոնի օրը շարժական է, տեղն՝ անփոփոխ։ Ամեն տարի ամռանը Newmag-ը հենց «Երազ» այգում է անցկացնում գրքատոնը։ Այս վայրը նաև տրամադրող է գրական միջավայրի համար, այգու ամբողջ տարածքը վերածվում է գրքաքաղաքի։ Այս հնարավորությունը շնորհիվ հրատարակչության և «Երազ Փրոջեքթսի» գործակցության։ Ըստ համահիմնադիր Անժելա Պետրոսյանի, փառատոնն իրենց համար ևս սպասված տոն է.«Մեծ պատիվ է հյուրընկալել այսքան ընթերցասերների մեր հարկի տակ։ Մեզ համար կրթությունը սոցիալական պարտավորւթյան հիմնական ուղղություններից է, կրթության զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը առաջնային են մեզ համար։ Տարեցտարի ավելանում են այցելուները, Newmag-ն այս գործում մեծ ներդրում է անում։ Կարդալու նկատմամբ սերը, այո՛, հենց մանկուց պետք է սերմանել երեխայի մեջ»։

Գրքի փառատոններն ունեն հավատարիմ գործընկերներ։ Երկրորդ տարին անընդմեջ Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է։ Այս անգամ ևս Evoca-ն անակնկալներ էր պատրաստել գրքասերներին՝ խաղարկության ընթացքում 5 ընթերցող ստացավ հավաստագիր, որի շնորհիվ կարողացավ 5 գիրք գնել անվճար։ Ըստ Evocabank-ի մարկետինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Լյուսի Սարուխանյանի, համատեղ աշխատանքը նաև ստացված է. «Ձեզ հետ աշխատելը հաճույք է, արդեն երկրորդ անգամ ենք միանում այս փառատոնին, քանի որ կրթությունը Evocabank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է։ Եվ եթե նման ծրագրերը մեր երկրում շատ լինեն, մենք կունենանք ավելի կիրթ ու զարգացած հասարակություն»։

  

  

 

 

Աշխարհահռչակ բրենդ Cole Haan-ը կրկին այս փառատոնի ոճային գործընկերն էր։ Ավելին՝ այս անգամ Ֆրիսթայլ գրուպի մեկ այլ ապրանքանիշ՝ Levi's-ը ևս միացել է գրքատոնին՝ որպես գլխավոր հովանավոր։ Ֆրիսթայլ գրուպի մարկետինգի ղեկավար Լուսինե Ղալեչյանի խոսքով, հրատարակչության Fest-երն իրենց համար սպասված օրեր են. «Ձմեռային փառատոնից շատ տպավորված էինք և նույնիսկ չերկմտեցինք երկրորդ անգամ ևս մասնակցել գրքատոնին։ Միանգամից համաձայնեցինք, քանի որ, իսկապես, հիանալի օր էր։ Լավագույն գրքերը միշտ հրատարակում եք դուք, իսկ լավագույն կոշիկներն ու հագուստները՝ մենք»։

 

 

 

2018-ից հրատարակչությունն իր գրքերը տպագրում է Antenor-ում։ Իսկ երկրորդ անգամ նաև տպարանը փառատոնի հովանավորն է։ Antenor-ի տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով, Newmag-ն իրենց հավատարիմ գործընկերից է. «Իր հինգ տարիների գործունեության ընթացքում 125 գիրք հրատարակչությունը տպագրել է մեզ մոտ։ Մոտ 200.000 օրինակ գիրք դուրս է եկել Antenor-ից ։ Սա նշանակում է, որ աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, որը գիտի ինչ տպագրել և ինչ ոճի ու ժանրի գրականության պահանջարկը կա երկրում։ Իսկ մեր սարքավորումները թույլ են տալիս տպագրել էկոլոգիապես մաքուր և բարձր որակի գրքեր»։

 

Եթե գրքասերները հնարավորություն չեն ունենում մասնակցել գրքի փառատոնին, կարող են դիտել։ Շնորհիվ ABN հեռուստաընկերության, 2-րդ տարին անընդմեջ նվիրված է լինում Newmag-ի փառատոնին։ Պաշտոնական բացման ընթացքում հեռուստաընկերության ղեկավար Նարեկ Նիկողոսյանը նշեց՝ հինգ տարիների ընթացքում հրատարակչությունը կարողացավ կոտրել կարծատիպեր. «Հինգ տարիների ընթացքում Newmag-ն ապացուցեց, որ կարող է ստեղծել գրական համայնք։ Մենք ևս կոտրում ենք կարծատիպերը՝ ապացուցելով, որ կարելի է ստեղծել որակյալ մեդիա։ Գրքասերների համայնքին պետք է մեդիա, ու ABnews-ը այդ համայնքի կողքին է»։  

 

Գրական իրադարձություններով գերհագեցած ևս մեկ փառատոն ավարտվեց։ Իսկ ամառանը Newmag-ը կպատրաստվի, որ աշնանը ևս մեկ տոն նվիրի գրքասերներին։ 

Կարդացեք նաև

Կարդացեք նաև