BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ գրողները՝ Նարինե Կռոյանի «Բելլա Բելլդոննա» գրք

Հայ գրողները՝ Նարինե Կռոյանի «Բելլա Բելլդոննա» գրքի մասին (տեսանյութ)

newmag-y-n

Նարինե Կռոյանի «Բելլա Բելլադոննա» վեպը մենության զգացումով տառապող հերոսուհու՝ Բելլայի մասին է: Գրողն իր հերոսի միջոցով մատնանշում է ինչ անել, երբ մենակ ես. նույնիսկ այն դեպքում, երբ շրջապատված ես մարդկանցով։ «Բելլա Բելլադոննա» վեպում հողին կպած կերպարներ

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, Նարինե Կռոյանը  «Բելլա Բելլադոննա» գրքում ներկայացրել է ծանր, մղձավանձային մթնոլորտ՝ դիպուկ լեզվամտածողությամբ. «Հիանալի շարադրված գործ է, գրողն  ընտրել է ռեալիստական մեթոդ։ Դիպուկ, իրական դրվագները հրաշալի ներկայացրել է։ Ճակատագրին ևս անդրադարձել է՝ ցույց է տալիս, թե ինչպես է Բելլան ներքին ծանր վիճակն ինքնուրույն փորձում հաղթահարել ու ենթագիտակցության մեջ գտնել նոր ուղի»։

Գրողների միության անդամ Խորեն Գասպարյանը գիրքն առաջիններից է ընթերցել։ Ճանաչելով Կռոյանի ձեռագիրը՝ համոզվել է նախորդ գրքերից տարբերվում է. երկու շերտ կա՝ կենցաղի մեջ մոլորված հերոսուհին և ինտելեկտուալ մարդը. «Ներկայացրել է կնոջ, որ ապրում է մոր հետ, աշխատանք չունի ու ստիպված է մոր թոշակով առողջական ու սոցիալական խնդիրներ լուծել։ Մանրամասներն ի մի բերելով՝ ստանում է ընդհանուր պատկեր։ Մարդն ունի երազանք, բայց տառապում է ու իրականությունը հնարավորություն չի տալիս հասնել երազին։ Մի տպավորիչ միտք կա գրքում. Մենք այնտեղ ենք, որտեղ մեր երազներն են, այո՛, իսկապես, մենք այնտեղ ենք, որտեղ մեր երազներն են»։

                                                                  

Վանաձորում ապրող ու ստեղծագործող գրող Սամվել Խալաթյանը գիրքն ընթերցելու ընթացքում նկատել է՝ Կռոյանը վեպը մատուցել է նոր սյուժեով, հեղինակային խոսքի հետաքրքիր նրբություններով. «Նա հերոսների խոսքին տվել է հետաքրքիր կոլորիտ, ամեն մեկի համար առանձին կաղապար է օգտագործել։ Խորություն ունի Նարինեն։ Միկրոսկոպիկ ճշգրտությամբ արտահայտում է յուրաքանյուր դետալ։ Ինքդ էլ միշտ քո հոգում, քո ձգտումներում, մտքերում փնտրում ես մեկին, ու բացում ես գիրքն ու գտնում նրան՝ Նարինեի հերոսի մեջ»։

Կարդացեք նաև

Նարինե Կռոյանն իր գրքերի պատմություններն ու հերոսների նախատիպերը վերցնում է հենց Վանաձորից, իսկ թեմաները դարձնում համընդհանուր։ «Բելլա Բելլադոննա» վեպում ևս կերպարների նախատիպը վանաձորյան են, իսկ գրքում արծարծված թեմաները, խնդիրները՝ համամարդկային։

Կարդացեք նաև

Տարածել