«Զրուցելով Պուտինի հետ»․ նոր գիրք՝ Վ․Պուտինի կյանքի երբեք չհրապարակված մանրամասների մասին

May 25, 2023

Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով հայերեն թարգմանել և հրատարակել է վերջին տասնամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մասին:

Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով հայերեն թարգմանել և հրատարակել է վերջին տասնամյակի ամենասկանդալային գրքերից մեկը՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մասին:

«Զրուցելով Պուտինի հետ» գիրքը ներառում է ամերիկացի աշխարհահռչակ, օսկարակիր կինոռեժիսոր, վավերագիր Օլիվեր Սթոունի՝ Ռուսաստանի նախագահի հետ հարցազրույցները: Սթոունը Պուտինի հետ հանդիպել է ավելի քան տասն անգամ՝ 2015-ից 2017 թվականներին: Հանդիպումները եղել են Կրեմլում, օդանավում, մեքենայի ղեկին ու հոկեյի սառցադաշտում:Հարցազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է 20 ժամ, որից ստացվել է 4 ժամանոց վավերագրական ֆիլմ։ Showtime հեռուստաալիքով հեռարձակվելուց հետո ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն սկանդալն ավելի է մեծացել, երբ հրատարակվել է գիրքը՝ ամբողջական հարցազրույցով և ֆիլմից դուրս մնացած հատվածներով։

«Զրուցելով Պուտինի հետ» գրքից ընթերցողը կիմանա Պուտինի կյանքի երբեք չհրապարակված մանրամասների, ՌԴ նախագահի անցյալի, աշխարհի ու դրա կործանման վերաբերյալ նրա մտորումների մասին։ Ինչ ընտանիքում է ծնվել, ինչպես է մահացել իր մանկահասակ եղբայրը, ինչպես էին հետպատերազմական, տանջված Լենինգրադի փողոցները կոփել Ռուսաստանի ապագա նախագահին, որտեղ են թաքնված ուկրաինական ողբերգության արմատները և ինչու նա չի վախենում մահափորձերից:

Ճանաչի՛ր քո թշնամուն։ Այսպես է մատուցվել սկանդալային վավերագրությունը Ամերիկյան լսարանին։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ, սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխաչհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում և ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի. «Այո՛, ես կարող էի այդ խրոխտ հարցերը տալ, բայց դրանով ես կվտանգեի այդ 20 ժամանոց հարցազրույց անելու հնարավորությունը»,-հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Սթոունը:

Գրքի թագմանիչ Դավիթ Սարգսյանի խոսքով վավերագրության ամբողջ նպատակը եղել է Պուտինին բացահայտելը: «Գրքում Պուտինը նաև պատասխանում հարցին, թե ունի արդյո՞ք նմանակ: Կարծում եմ Պուտինին ճանաչել պետք է, որը նաև անվտանգային նշանակություն ունի»,-նշում է թարգմանիչը:

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը կարծում է, որ Սթոունի ու Պուտինի հարցազրույցի «изюминка»-ն այն է, որ երկուսն էլ տարբեր բևեռներից են, ու ամեն վայրկյան բոլորը սպասում են, որ ինչ-որ պահի կհասնեն կոնֆլիկտային զոնայի, բայց Սթոունը միշտ հետ է քաշվում, որ չհասնի կոնֆլիկտի: