5 ապշեցուցիչ գիրք, որ Newmag-ը կներկայացնի Summer Fest2023-ին
Ամառային 3-րդ փառատոնին հրատարակչությունը կներկայացնի 5 գիրք, որից 4-ը գիտահանրամատչելի ոճի և 1-ը՝ գեղարվեստական ոճի։ Հունիսի 17-ին 13:00-ից 19:00 «Երազ» այգու «Մեծ սրահում» տեղի կունենան Միհրան Գալստյանի և Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞», Գուզել Յախինայ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է տեսել Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գիրքը։ «Հուն» մատենաշարով Համաշխարհային բեսթսելլեր դարձած գիրքը գրված է առանց կրոնական բարդ ձևակերպումների, ընկերական զրույցի միջոցով բացահայտվում են քրիստոնեության ամենաբարդ ու երբեմն անհասկանալի թեմաներն ու թեզերը։ Այն համարվում է Աստվածաշնչից հետո ամենահայտնի քրիստոնեական աշխատությունը։
«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով լույս է տեսել սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը։ Գիտնականները գուժում են՝ Հայաստանը դեմոգրաֆիական աղետի մեջ է. մեր երկրի բնակչությունը վերջին 30 տարում միայն պակասում է։ Դրա պատճառները տարբեր են՝ պատերազմ ու համավարակ, բնակչության ծերացում, ծնելիության անկում և արտագաղթ։ Աշխատությունը պատասխանում է ընդամենը մեկ հարցի՝ հնարավո՞ր է ներգաղթ Լոս Անջելեսից։ Նրանք, ովքեր գնացին ամերիկյան երազանքից հետևից, պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում։
«Բռնապետության մասին․ Քսան դաս XX դարից» պատկերազարդ գիրքը ներկայացնում է 20-րդ դարի գլխավոր սխալները, որոնք դարձել են բռնապետությունների պատճառ։ Հեղինակը տալիս է 20 դաս, թե ինչպես պետք է դիմակայել ժամանակակից բռնապետությանը` անցյալից դասեր քաղելով։ Նորա Կրուգն ամենատարբեր արխիվներից օգտագործել է բացառիկ լուսանկարներ ու փաստաթղթեր, դրանք համալրել է իր ու պապիկի անձնական արխիվով ու տպավորիչ նկարազարդումներով, որոնք գիրքը դարձնում են ոչ միայն ընթերցելու, այլ դիտելու համար բացառիկ աշխատություն։
«Տրամադրության վերելակը» գրքի հեղինակ դոկտոր Լարի Սենն իր մոտիվացիոն թրեյնինգներով օգնել է 120 ընկերությունների ղեկավարների ու 500 գործարարների: 15 գրքերի հեղինակ է, որին Forum ամսագիրը կոչել է «կորպորատիվ մշակույթի հայր»: Ըստ հոգեբանի, ինքներդ պետք է ստեղծեք ձեր տրամադրությունը ու որոշեք՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել: Ինչպես վերցնել վահանակը, կառավարել հույզերն ու հասնել հուզական ինտելեկտի բարձր մակարդակին. գիրքը շատերին է օգնել խուսափել նման տհաճ և անցանկալի երևույթներից, անելանելի ու սթրեսային իրավիճակներից:
Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» 2021 թվականի ամենասպասված ու քննադատված ռուսական վեպն է: Գրաքաննադատները գրողին մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու և պլագիատի մեջ: Գիրքը պատմում է 1920-ականների սովի մասին: Ռուսաստանում սովից մեռնում են հազարավոր երեխաներ: Քաղցած ու կիսամեռ 500 երեխաներ հատուկ էշելենով Կազանից տեղափոխվում են Սամարղանդ՝ արևի ու հացի քաղաք:
Կարդացեք նաև
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հունիսի 17-ին տեղի կունենա Summer Fest 2023-ը (թիզեր)
- Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սեննի «Տրամադրության վերելակ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ի հատուկ ծրագիրը՝ փոքրիկ ընթերցողների համար (լուսանկարներ)
- Վարպետության դասեր և թրեյնինգներ՝ Summer Fest2023-ին (լուսանկարներ)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր՝ «Բռնապետության մասին. Քսան դաս XX դարից» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի բացառիկ հրատարակություն՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գիրքը (թրեյլեր)
- Ամառային գրքատոնին տեղի կունենա Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը (թրեյլեր)
- Ամառային ամենամեծ գրքատոնին անդրադարձել է Արմենիա հեռուստաընկերությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
- Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ի ինֆորմացիոն գործընկերը ABN-ն է
- Levi's-ը Newmag Summer Fest 2023-ի գլխավոր հովանավորն է (թիզեր)
- Antenor-ը՝ Newmag ամառային փառատոնի հովանավոր (լուսանկարներ)
- Yeraz Projects-ը՝ Summer Fest 2023-ի հովանավոր (լուսանկարներ)
- Cole Haan-ը՝ Newmag Summer Fest 2023-ի հովանավոր (լուսանկարներ)