BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

2-րդ գիրքս նույնպես կյանքն ինքն է գրում. Անի Քոչար

2-րդ գիրքս նույնպես կյանքն ինքն է գրում. Անի Քոչարը՝ 2-րդ գրքի ու առաջիկա հանդիպում-քննարկման մասին

newmag-y-n

Հունվարի 28-ին գրող, լրագրող Անի Քոչարը հանդիպելու է ընթերցողների ու երկրպագուների հետ: Այս անգամ քննարկումը նախաձեռնել են «Գրքասեր կանանց ակումբը»: Հանդիպելու ենք Town Evn-ում, գինեխմություն, ջերմ շփում, իսկ ընթացքում կարող եք գիրքը գնել հատուկ զեղչով, մ

Երբ ինքս անցնում էի պայքարի այդ ուղին չգտա որևէ հայալեզու գրականություն, կամ ծավալուն անդրադարձ այն մարդկանց կողմից, ովքեր անցել են այս ամենի միջով, ես փնտրում էի՝ մտածելով, որ նման աշխատանքերն ինձ հույս կներշնչեն: Ապաքինումից հետո ստանում էի հարյուրավով նամակներ ու ցավոք Հայաստանում օնկոլոգիական խնդիրներով հիվանդ մարդիկ չափից շատ մեծ թիվ են կազմում և ես չէի կարող լինել նրանց բոլորի կողքին և որոշեցի իմ հեղինակային գրքով օգտակար լինել:

2-րդ գիրքս նույնպես կյանքն ինքն է գրում: Առաջին գիրքս՝ «Հանձնվել չկա՛»-ն, նույնպես հուշագրության ձևաչափով էր և մոտիվացիոն է, երկրորդը նույնպես այդպիսին է լինելու, քանի որ ես մասնագիտությամբ լրագրող եմ, բայց ինքս ինձ գրող չեմ համարել և չեմ համարի, քանի որ ես գեղարվեստական գրականություն չեմ ներկայացնում եմ: Շատերն ասում էին, որ առաջին գիրքը ծանր է թվում, քանի որ սկիզբը հենց հիվանդության հաղթահարման ճանապարհն է նկարագրում, 2-րդն ամբողջությամբ լինելու է մոտիվացիոն և լավատեսություն ներշնչող:

                                                                                                                

Ամեն բան ստացվեց շատ հանկարծակի, երբ զանգ ստացվեց լաբորոտորիայից՝ ուղղորդելով ինձ հիվանդանոց։ 2018 թվականի մայիսի 25-ին տանից դուրս գալով այլևս չվերադարձա տուն և գրեթե մեկ ամսից ավելի չեմ լքել հիվանդանոցում և թույլ չեմ տվել, որ տղայիս բերեն ինձ մոտ: Ես ցանկություն չունեի, որ Դավիթն ինձ այդպիսին տեսնի, քանի որ նա իր մայրիկին միշտ տեսել է ուժեղ, ակտիվ և համառ:

Շատերն ասում էին, որ առաջին գիրքը ծանր է թվում, քանի որ սկիզբը հենց հիվանդության հաղթահարման ճանապարհն է նկարագրում, 2-րդն ամբողջությամբ լինելու է մոտիվացիոն և լավատեսություն ներշնչող:

Ցավոք մեկ ամիս անց ես չկարողացա վերադառնալ տուն, բայց առաջին անգամ կարճ ժամկետով ինձ թույլ տվեցին վերադառնալ տուն՝ հանդիպելու հարազատներիս և հավաքեցի քաջություն խոսելու Դավիթի հետ այդ թեմայով: Տղաս այդ շրջանում ընդամենը 6 տարեկան էր և իր համար ցնցում էր ինձ առանց վարսերի տեսնելը: Մենք շատ ենք զրույցներ ունեցել և նա անասելի շատ էր անհանգստանում ինձ համար, իսկ ես փորձում էի նրան բացատրել, որ ամեն բան այնքան սարսափելի չէ, որքան թվում է: Նա ընդհուպ հարցրել է՝ ես մահանալու եմ, թե՞ ոչ, իսկ ես հասկացա՝ իմ տղան մի քանի տարով մեծացել է և նա հաշված ամիսների ընթացքում իմ աչքերի առաձ մեծացել է՝ դառնալով հասուն մարդ և ինձ հետ անցել է այդ ողջ ճանապարհը:

Լրագրողները հաճախ են հարցնում ամուսնալուծվել եմ,թե ոչ՝ պատճառաբանելով, որ լուսանկարներ չեմ տեղադրում ամուսնուս հետ միասին, բայց դա եղել է մեր որոշումը, պայմանավորված նրանով, որ ամուսինս հանրային անձ չէ, իսկ ես սովորում եմ իմ սխալների վրա՝ հասկանալով, որ անձնականը չպետք է որևէ կերպ հանրայնացվի:

Կարդացեք նաև

Այժմ իրականացնում եմ տարբեր բարեգործական նախագծեր շոտով նույնպես նոր նախագծեր եմ ներկայացնելու, բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես ակտիվորեն շրջում եմ ՀՀ ողջ տարածքով, լինում եմ տարբեր մարզերում՝ հանդիպումներ ունենալով ընթերցողների հետ և մոտիվացիոն ելույթներով եմ հանդես գալիս, իսկ այդ ամենի լիովին բարեգործական հիմունքներով է: Նաև այցելու եմ օնկոլոգիական կենտրոններ, եղել եմ նաև Զինվորի տանը:

«Գրքասեր կանանց ակումբը»-ի հանդիպման օրը հունվարի 28-ն է,ժամը՝15:00, վայրը՝ Town Evn-ը (Ալեք Մանուկյան 6/5:), գիրքը՝ զեղչով, մուտքն էլ ազատ:

Կարդացեք նաև

Տարածել