ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Միհրան և Նարե

Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների բարդագույն խնդիրներից մեկն ու փորձել պատասխանել մի հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի և դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա

Գիտնականները գուժում են՝ Հայաստանը դեմոգրաֆիական աղետի մեջ է. մեր երկրի բնակչությունը վերջին 30 տարում միայն պակասում է։ Դրա պատճառները տարբեր են՝ պատերազմ ու համավարակ, բնակչության ծերացում, ծնելիության անկում և արտագաղթ։ «Լոսից եկող կա՞» գիրքը պատասխանում է ընդամենը մեկ հարցի՝ հնարավո՞ր է ներգաղթ Լոս Անջելեսից։ Նրանք, ովքեր գնացին ամերիկյան երազանքից հետևից, պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում։  

Հեղինակները փաստաթղթերի վերլուծությամբ մանրամասն ուսումնասիրվել են սփյուռքին և հայրենադարձությանն առնչվող միջազգային և ՀՀ իրավական փաստաթղթեր, կատարվել է տեսական գրականության, խորհրդային և հետխորհրդային Հայաստանի հայրենադարձությանը վերաբերող վիճակագրական, պատմական, ազգագրական նյութերի և այլ աղբյուրների, մամուլի հրապարակումների, և հետազոտությունների վերլուծություն: Դուրս են բերվել հայրենադարձությանն առնչվող ու մինչև այժմ մշակված մոտեցումների և ռազմավարությունների բովանդակային տվյալները:  

Միհրան և Նարե Գալստյաններն աշխատությունում վերհանել են կարևորագույն հարցեր՝ սփյուռքի ինքնությունը փոխվե՞լ է, սփյուռքի պատմական հայրենիքը և դրա մի մասում ստեղծված պետությունը նո՞ւյնն են, Հայաստանը սփյուռքի ինքնության ձևավորման հի՞մքն է, Հայաստանը ո՞ր խմբերի համար հայրենիք չէ:  

Ընտրվել է Լոս Անջելեսը, քանի որ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքն է ու հայկական սփյուռքի միկրոմոդելը. «Այնտեղ հաստատված հայերի միգրացիոն խմբերը տարբեր են ըստ ծագման երկրների և բնակության ժամկետների: Այդ հայերի ենթաէթնիկ խմբերը բազմազան են նաև լեզվով, սովորույթներով, կենցաղամշակութային և կրոնական վարքագծով: Լոս Անջելեսում է ավանդական սփյուռքը և նորը, այնտեղ են ապրում ԱՄՆ-ում ծնված երրորդ, չորրորդ սերնդի ամերիկահայերը: Այդ ամենը հնարավորություն է տալիս Լոս Անջելեսի օրինակի ուսումնասիրությամբ բացահայտել սփյուռքյան իրողությունների բազմազանությունը և հայրենադարձության խնդրում նրանց դիրքորոշումները»:  

Գիրքը տպագրության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը։ Աշխատությունը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։ «Մինասյան» մատենաշարը նպաստում է պատմագիտական հետազոտություններ իրականացնելուն և Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումները պատմության վերաիմաստավորման միջոցով գտնելուն։   Շնորհանդեսը տեղի կունենա Summer Fest-ին՝ հունիսի 17-ին, Երազ այգում GROUND HALL սրահում, 13:00: Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև


Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը


Կարդացեք նաև

Տարածել