BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Արտաքսում. դեպի անհայտություն». 1988-ին, ինչպես ա

«Արտաքսում. դեպի անհայտություն». 1988-ին, ինչպես այսօր ու հենց հիմա. հատվածներ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հուշագրությունից

newmag-y-n

Աննա Աստվածատուրյան Թերքոթն «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողով

Փողոցները լցված էին կահույքի բեկորներով ու շորեղենով. նա այնտեղ էր հայտնվել քաղաքի հայ բնակչության կոտորածից անմիջապես հետո. այնտեղ մի քանի օր անցկացրեց ու լսեց ջարդի ականատեսների վկայությունները: Երբ հետո հորեղբայր Տոլիկն այդ իրադարձությունների մասին պատմում էր ծնողներին, նրանց թվում էր, որ նա ինչ-որ չտեսնված, անհավատալի բաների մասին է խոսում. նման բա չէր կարող տեղի ունենալ մեզ հետ, այս դարում ու մեր օրերում:

Իմ երևակայության մեջ է հայտնվում երիտասարդ հայուհու սահմռկեցուցիչ պատմությունը, որին մերկացրել էին, բռնաբարել ու դուրս նետել երրորդ հարկից: Ադրբեջանցի տղամարդիկ երկաթե ձողերով հարվածել էին սալահատակին ընկած նրա խեղված, մերկ մարմնին, իսկ հետո, դեռ կենդանի, նետել էին՝ խարույկը՝ գազանացած ամբոխի ցնծացող ոռնոցի ներքո:

...Կատարվածը չէր տեղավորվում ծնողներիս գլխում: Հորեղբայր տոլիկի գործողությունները հանկարծակի ու չծրագրված էին: Մեզանում ընդունված չէ ըեղափոխվել այն վայրերից, որտեղ վաղուց ենք հաստատվել: Սումգայիթի բռնություններն իմ ծնողներին անհեթեթ էին թվում, ուստի նրանք դա արտառոց միջադեպ համարեցին. որը ոչ մի դեպքում չէր կարող կրկնվել մեր «քաղաքակիրթ» Բաքվում:

...Թունզալան ու Գյուլնարան իմ ներկայությամբ իրենց բարյացակամ էին ձևացնում՝ թաքցնելով թշնամական տրամադրությունները, բայց ես գիտեի, որ իմ թիկունքում նրանք խոսում են հայերի մասին: Վիլյան պատմում էր ինձ այն ամենը, ինչ նրանք ասում էին: Նրա հետ չէին քաշվում արտահայտվել, քանի որ նա մասնակիորեն ադրբեջանցի էր, թեև երեք քառորդով հայ էր: Նրանք հավատացնում էին նրան, որ բոլոր հայերին հարկավոր է գնդակահարել, կեղտոտ խոսքեր էին ասում հայերի հասցեին:

Երբ Վիլյան այդ մասին պատմեց, սկզբում նրա ասածը լուրջ չընդունեցի, բայց մենակ մնալով՝ փորձում էի հասկանալ. այդ ի՞նչ մեղք ենք գործել, որ գնդակահարության ենք արժանի: Ինչո՞վ ենք այդքան սարսափելի: Ինչո՞ւ էին նրանք ատում մեզ: Ինչպես հասկացա, միակ պատճառն այն է, որ մենք քրիստոնյա ենք ու նաև հայ:

Կարդացեք նաև

«Արտաքսում. Դեպի անհայտություն» հուշագրությունը նամակ է նախ հենց իր երեխաներին, որ նրանք կարդան, հետո էլ փոխանցեն սերունդներին իրենց նախնիների անջնջելի հիշողությունները։

Կարդացեք նաև

 

Տարածել