BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միայնության ու կյանքի հատակում հայտնված մարդկանց լ

Միայնության ու կյանքի հատակում հայտնված մարդկանց լուռ պայքարի մասին 10 պատկերավոր միտք՝ «Բելլա Բելլադոննա»-ից

newmag-y-n

Գոյության ամենօրյա պայքարն ու միայնության ճիրաններում հայտնված մարդկանց մասին է «Բելլա Բելլադոննան»: Վեպում Նարինե Կռոյանը ներկայացնում է կանանց 3 սերունդ: Նրանցից յուրաքանչյուրի բարդույթներն ու կյանքի դժվարությունները հաղթահարելու ճանապարհները տարբեր են

1. Նա գիտեր, որ նոր ու պայծառ երազներ պիտի տեսնի՝ երազներ, որոնք ոչ ոք այլևս ու երբեք իրենից գողանալ չէր կարող:

2. Արևը մայր էր մտնում, սակայն ամառային վերջին օրերի ամբարած լույսն աշխարհը դեռ պահպանում էր վերահաս խավարից:

3. Նրանց միավորողը բոլորովին էլ Աստծուն ավելի մոտ լինելու ձգտումը չէր, ո՛չ: Նրանք՝ Աստծո հետ, թե առանց Նրա, պարզապես մենակ էին, և միայնակ չլինելու, ինչ-որ խմբի մաս կազմելու միակ պատեհ ճանապարհը եկեղեցում այլոց հետ ու նրանց կողքին լինելն էր, որտեղ կարող էին գտնել իրենց նմանին և չվճարել դրա համար: Բացի այդ՝ իրենց նման դժբախտին, անպետքին տեսնելով՝ կարող էին մխիթարվել, որովհետև ոչ ոք իրականում մենակ չէ, եթե կա նման մեկը, կան հարյուրավորները, և... սա էր դառնում կյանքի իմաստ, ստանում բացատրություն:

4. Տան բոլոր ժամացույցների սլաքներն, ասես, մեխվել էին տեղում, և օդը թանձրացած արյան նման սառել էր երակներում: Պատուհանից դուրս մարդիկ էին ապրում՝ շտապելով և սովորականի պես տրորելով միևնույն ճանապարհը: Այնտեղ քամի կար, շարժում կար, կյանք կար:

5. Արևամուտ թեքվող արեգակի հետ նրա ստվերը ճանապարհին դանդաղ երկարեց՝ սահելով շենքը պաշարած անճոռնի շինությունների վրայով, որտեղ մարդիկ թաքնվում էին միմյանցից՝ մոռանալով նույնիսկ պարանների վրա ամբողջ օրը չորացող խայտաբղետ սպիտակեղենը: Այնտեղ բաց պատուհաններից լսվում էր միայն հնդկական սերիալներում ապրողների հրճվանքն ու լացը, որովհետև միայն այնտեղ չէին մեռնում, որովհետև մեռնողին ճերմակ հագուստներով էին ճանապարհում, որովհետև նարնջագույն խարույկն էր միայն իր թևերի մեջ առնում իբր մեռածի մարմինն ու տանում հեռու, հեռու... գուցե Իսպանիա, որտեղ ծովն այնքան կապույտ էր, որովհետև պարտավոր էր կապույտ լինել:

                                                                                                                         

6. Սկզբում դեռ փորձում էր կյանքից պոկել իր բաժինը, երբեմն նույնիսկ կռվում էր այդ պատառի համար, սակայն ամեն անգամ, կարծես, փետուր էր կորցնում իր թևերից, որոնց գոյությանը դեռ հավատում էր, մինչև մայրն անկողնային դարձավ: Կյանքն ավարտվեց, սկսվեց մահը՝ դանդաղ մահը: Այն փետուրներ չէր պոկում. դա կյանքի գործառույթն էր:

7. Մահը խլում էր ամեն ինչ՝ ցերեկներն ու գիշերները, դեմքերը, որոնք մի ժամանակ ցանկալի էին, ականջահաճո ձայները, որոնք ժպտում էին անգամ հեռախոսի մեջ: Եվ մի օր էլ եկավ լռությունը՝ ծանր, դատարկ, անբույր... որտեղ ոչինչ չկար, չկար նաև ինքը, չկար տարածություն՝ ինչպես դագաղի մեջ, որտեղ միայն մեռելներն են պառկում:

8. Սենյակը մաքուր էր՝ անհոտ և անգույն: Արևը վաղուց կերել-տարել էր բոլոր բույրերն ու գույները, և բազմոցին պառկած պառավի ներկայությունը, կարծես, տեղանքի ներդաշնակ լրացումն ու շարունակությունը լիներ:

9. Ինչ արած, ինչ-որ մեկից միշտ էլ կառչել է պետք, մանավանդ, երբ այս կյանքում ընկնելն անխուսափելի է:

Կարդացեք նաև

10. Բելլան չէր հասկանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը: Որևէ տրամաբանություն չկար ու չէր էլ կարող լինել իր և մոր աշխարհների միջև: Դրանք պառկելախոցերի վրայի մաշկի նման շերտավորվում, շերտազատվում էին անտեսանելի վերքերից, որ շատ ավելի խորն էին, քան մաշկը:

Կարդացեք նաև

Տարածել