BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նարինե Կռոյանը նոր գիրք է գրում, թեման՝ կինն ու պա

Նարինե Կռոյանը նոր գիրք է գրում, թեման՝ կինն ու պատերազմը (տեսանյութ)

newmag-y-n

Գրող Նարինե Կռոյանն Ալիք մեդիայի հարթակի «Ալիքի վրա» հաղորդման հյուրն էր: Թեման՝ «Կինը և արվեստը. կարծրատիպերից այն կողմ»: Կռոյանը հաղորդման ընթացքում անդրադարձել է «Բելլա Բելլադոննա» գրքին: 2021-ին գրողի այդ գործը հրատարակել էր Newmag-ը:

«Ալիքի վրա» հաղորդումը հյուրընկալել էր հենց Նարինե Կռոյանի հայրենիքում՝ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում: Գրողը սկսել է ստեղծագործել, երբ տառերն էլ չգիտեր, հորինում էր, տանեցիներն էլ՝ գրի առնում: Բայց այդ մանկական զբաղմունքը վերածվեց գրական գործերի 1988-ի երկրաշարժից հետո, երբ երեխաներին պետք էր հեքիաթ պատմել, իսկ ձեռքի տակ գիրք չկար. «Երկրաշարժից հետո ստիպված էինք տնակներում ապրել, գրքերը մնացել էին մեր բնակարաններում, իսկ երեխաներին պետք էր կարդալ մի բան, սկսեցի ստեղծագործել, հեքիաթներ գրել երեխաների համար»:

 

Կռոյանի յուրաքանչյուր միտք, խոսք ծնվում է սեփական ապրումներից, հետո հույզերի արդյունքից գիրքն է ստեղծվում: Գրականությունն անդրադառնու՞մ է ժամանակակից մարդու խնդիրները, արդյոք մարդու խնդիրը դառնո՞ւմ է գրքի թեմա՝ Նարինե Կռոյանի պատասխանը հենց իր գիրքն է: «Բելլա Բելլդոննան» մեր կողքին ապրող Բելայի մասին է,  մեր առօրյա խնդիրներն էլ՝ գրքի թեման. «Կնոջ, կանանց մասին է գիրքը: Անգամ ամենաթույլ արարծը մի օր կարող է գտնել իր ճանապարհը: Իմ հերոսն էլ ուժեղ է, թողնում ու գնում է, որ հանկարծ օրինակ չդառնա մյուս հերոսին, որն ավելի փոքր է, բայց Բելլայի հետ շատ կապված է»:

Կյանքի փոքր արարների հիման վրա էլ մի օր մարդը հասկանում է կյանքի իր փիլիսոփայությունը: Հենց Նարինե Կռոյանի այս համոզմունքն էլ տեղ է գտել մյուս գրքում, որը սկսել է գրել. առանցքում կրկին կինն է: Թեման արդիական՝ կինն ու պատերազմը:

Կարդացեք նաև

Տարածել