BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչի մասին է գրելու Անի Քոչարն իր 2-րդ գրքում

Ինչի մասին է գրելու Անի Քոչարն իր 2-րդ գրքում

newmag-y-n

Անի Քոչարը քաղցկեղը հաղթահարելու ընթացքում գրեց «Հանձնվել չկա» գիրքը: Նպատակներից մեկը նմանօրինակ գրքերի բացը լրացնելն էր: Հատկապես, որ օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում ունեն բարձր ցուցանիշ: Այս տարիների ընթացքում Անին անընդհատ ուղիղ կապի մեջ է

Վերջին մեկ տարում Անին շրջել է Հայաստանով, հանդիպել ընթերցողներին, զրուցել նրանց հետ և մոտիվացիոն ելույթներով հանդես եկել բարեգործական հիմունքներով: Նաև այցելում է օնկոլոգիական կենտրոններ. «Այժմ իրականացնում եմ տարբեր բարեգործական նախագծեր։ Շուտով նույնպես նոր նախագծեր եմ ներկայացնելու»։

Անի Քոչարն առաջին անգամ խոսել է որդու արձագանքի մասին, երբ վերջինն իմացել է, որ մայրը երկար ժամանակ պետք է հիվանդանոցում բուժում անցնի: Տղան այդ շրջանում 6 տարեկան էր և ամենամեծ ցնցումը մորն առանց վարսերի տեսնելն էր. «Ցավոք մեկ ամիս անց չկարողացա վերադառնալ տուն, բայց առաջին անգամ կարճ ժամկետով ինձ թույլ տվեցին գնալ տուն՝ հանդիպելու հարազատներիս։ Հավաքեցի քաջությունս խոսելու Դավիթի հետ այդ թեմայով: Մենք շատ ենք զրույցել և նա անասելի շատ էր անհանգստանում ինձ համար, իսկ ես փորձում էի նրան բացատրել, որ ամեն ինչ այնքան սարսափելի չէ, որքան թվում է: Նա ընդհուպ հարցրել է՝ ես մահանալո՞ւ եմ, թե՞ ոչ, իսկ ես հասկացա՝ իմ տղան մի քանի տարով մեծացել է և նա հաշված ամիսների ընթացքում իմ աչքերի առաջ մեծացել է՝ դառնալով հասուն մարդ և ինձ հետ անցել է այդ ամբողջ ճանապարհը»:

Կարդացեք նաև

Մոտ ապագայում Անին պատրաստվում է գրել իր 2-րդ գիրքը: Մասնագիտությամբ լրագրող Անին որոշել է՝ այս մեկն էլ կլինի մոտիվացիոն ուղղվածության: Քանի որ «Հանձնվել չկա»-ն հենց հիվանդության հաղթահարման ճանապարհն է նկարագրում, 2-րդն ամբողջությամբ լինելու է մոտիվացիոն և լավատեսություն ներշնչող. «2-րդ գիրքս նույնպես կյանքն ինքն է գրում: Առաջին գիրքս հուշագրության ձևաչափով էր, քանի որ մասնագիտությամբ լրագրող եմ, բայց ինձ գրող չեմ համարել և չեմ համարի, քանի որ ես գեղարվեստական գրականություն չեմ ներկայացնում: Շատերն ասում էին, որ առաջին գիրքը ծանր է թվում »:

Կարդացեք նաև

Ազատ ժամանակն էլ որդու հետ է անցկացնում. երկար ժամանակ Հայաստանից հեռու ապրելու ընթացքում հասկացել է՝ պատմելու և ցույց տալու շատ վայրեր կան:

 

Տարածել