«Արտաքսում. դեպի անհայտություն». 1988-ին, ինչպես այսօր ու հենց հիմա. հատվածներ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հուշագրությունից

Աննա Աստվածատուրյան Թերքոթն «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։
Փողոցները լցված էին կահույքի բեկորներով ու շորեղենով. նա այնտեղ էր հայտնվել քաղաքի հայ բնակչության կոտորածից անմիջապես հետո. այնտեղ մի քանի օր անցկացրեց ու լսեց ջարդի ականատեսների վկայությունները: Երբ հետո հորեղբայր Տոլիկն այդ իրադարձությունների մասին պատմում էր ծնողներին, նրանց թվում էր, որ նա ինչ-որ չտեսնված, անհավատալի բաների մասին է խոսում. նման բա չէր կարող տեղի ունենալ մեզ հետ, այս դարում ու մեր օրերում:
Իմ երևակայության մեջ է հայտնվում երիտասարդ հայուհու սահմռկեցուցիչ պատմությունը, որին մերկացրել էին, բռնաբարել ու դուրս նետել երրորդ հարկից: Ադրբեջանցի տղամարդիկ երկաթե ձողերով հարվածել էին սալահատակին ընկած նրա խեղված, մերկ մարմնին, իսկ հետո, դեռ կենդանի, նետել էին՝ խարույկը՝ գազանացած ամբոխի ցնծացող ոռնոցի ներքո:
...Կատարվածը չէր տեղավորվում ծնողներիս գլխում: Հորեղբայր տոլիկի գործողությունները հանկարծակի ու չծրագրված էին: Մեզանում ընդունված չէ ըեղափոխվել այն վայրերից, որտեղ վաղուց ենք հաստատվել: Սումգայիթի բռնություններն իմ ծնողներին անհեթեթ էին թվում, ուստի նրանք դա արտառոց միջադեպ համարեցին. որը ոչ մի դեպքում չէր կարող կրկնվել մեր «քաղաքակիրթ» Բաքվում:
...Թունզալան ու Գյուլնարան իմ ներկայությամբ իրենց բարյացակամ էին ձևացնում՝ թաքցնելով թշնամական տրամադրությունները, բայց ես գիտեի, որ իմ թիկունքում նրանք խոսում են հայերի մասին: Վիլյան պատմում էր ինձ այն ամենը, ինչ նրանք ասում էին: Նրա հետ չէին քաշվում արտահայտվել, քանի որ նա մասնակիորեն ադրբեջանցի էր, թեև երեք քառորդով հայ էր: Նրանք հավատացնում էին նրան, որ բոլոր հայերին հարկավոր է գնդակահարել, կեղտոտ խոսքեր էին ասում հայերի հասցեին:
Երբ Վիլյան այդ մասին պատմեց, սկզբում նրա ասածը լուրջ չընդունեցի, բայց մենակ մնալով՝ փորձում էի հասկանալ. այդ ի՞նչ մեղք ենք գործել, որ գնդակահարության ենք արժանի: Ինչո՞վ ենք այդքան սարսափելի: Ինչո՞ւ էին նրանք ատում մեզ: Ինչպես հասկացա, միակ պատճառն այն է, որ մենք քրիստոնյա ենք ու նաև հայ:
Կարդացեք նաև
- Աննա Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին է ներկայացրել «Արտաքսում. դեպի անհայտությունը» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի ու ընթերցողների հետ հանդիպում (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածտուրյան-Թերքոթի հանդիպումը՝ Մայր բուհի ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Գյումրիում տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 1988-ի երկրաշարժից հետո հայերն ու աշխարհը սգում էին, Բաքուն՝ ցնծում (տեսանյութ)
- Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)
- «Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպում՝ ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ (լուսանկարներ)
«Արտաքսում. Դեպի անհայտություն» հուշագրությունը նամակ է նախ հենց իր երեխաներին, որ նրանք կարդան, հետո էլ փոխանցեն սերունդներին իրենց նախնիների անջնջելի հիշողությունները։
Կարդացեք նաև
- Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)
- Արմենպրեսում տեղի է ունեցել Աննա Աստվածատուրյան Թերքոթի մամուլի ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի բացառիկ հարցազրոյցը՝ Голос Армении-ին (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 փաստ՝ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)
- Աննա Աստվածատուրյան Թերքոթի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը (լուսանկարներ)
- Գիրք, որն արտացոլում է ադրբեջանցիների վայրագությունները՝ փախստական աղջկա աչքերով (լուսանկարներ)