BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես օգնել բռնի տեղահանվածներին. Հանդիպում ամերի

Ինչպես օգնել բռնի տեղահանվածներին. Հանդիպում ամերիկահայ գրող Աննա Թերքոթ Աստվածատուրյանի հետ

newmag-y-n

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանում է ամերիկահայ գրող, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթը։ Common Ground Books & Spirits գրական սրճարանում տեղի ունեցավ գրողի հանդիպումը, որտեղ նա ներկա

Գրողն արցախից բռնի տեղահանված հայերի լուսանկարները տեսնելուն պես Ամերիկայից ժամանեց հայրենիք։ Հայրենակիցներին օգնելու ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար հիմա ամենակարևոր պահն է. նա գիտի՝ ինչ է նշանակում բռնի տեղահանում, դրանից բխող վախն ու անորոշությունը. «Արցախի թեման իմ անձնական հարցն է։ Դա իմ կյանքն է։ Սկսած 9 տարեկանից, երբ Սումգայիթի ջարդերը սկսվեցին, ես իմացա Արցախի մասին, տատիկս պատմեց։ Այդ օրերին ես տեսնում էի ծնողներիս, որոնք անհանգիստ էին։ Տատիկս առաջարկեց օրագիր գրել, 14 տարեկանում այն թարգմանեցի, իսկ 36 տարեկանում այն հրատարակեցի երեխաներիս համար, որ որպեսզի իմանան, ինչպես ենք հայտնվել ԱՄՆ- ում»։  

«Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի բովանդակությունն արտահայտում է այն, ինչ ի սկզբանե գրողը զգացել է բռնի տեղահանման առաջին օրերին։ Բաքվից Հայաստան հասնելուն պես նրանց սպասվում էր հաջորդ շոկը. այստեղ նույնպես չէին ցանկանում ընդունել ու օգնել իրենց։ Երկու տարի անց Աննա Աստվածատուրյանի ընտանիքը մեկնեց ու հաստատվեց ԱՄՆ-ում. «Հայերն ու ադրբեջանցիները կարո՞ղ են միասին ապրել։ Երբ մադրիկ խոսում են, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրել են միասին, նկատի ունեն միայն Բաքուն, այն ինտելեկտուալ, միջազգային քաղաք էր։ Շատ ազգեր էին ապրում։ Հայերը գիտեին իրենց տեղը, մենք երբենք չենք եղել դպրոցի տնօրեն, եղել ենք օգնական տնօրենի, համալսարան ընդունվելու համար պետք է գումար տայիր, մեզ չէին առաջադրում»։ 

100 հազարից ավելի արցախցի այսօր Հայաստանում է։ Ըստ Աննա Աստվածատուրյան Թերքոթի, բացի հումանիտար օգնությունից նրանց պետք է մարդկային, հոգեբանական աջակցություն. «Երբ 80-ականներին մենք եկանք, հոգեբանական հարցերի մասին չէին խոսում։ Իմ հայրը ինֆարկտ տարավ, ես ունեմ առողջական խնդիրներ։ Մենք փորձում էինք ապրել, կարծես բան չի եղել, փորձում էինք մոռանալ։ Հիմա շատ բան է փոխվոլ։ Հիմա կան ծառայություններ, որոնք օգնում են մարդկանց»։

2020-ին գրողը հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել էր բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։ Այդ նախագիծը այսօր էլ է շարունակվում. «Երեկ օգոստոս-սեպտեմբերի երեխաներին ենք բաժանել, քանի որ նրանց չէինք կարողացել տալ շրջափակման պատճառով։ Այսօր շատ ուրախալի է, երբ տեսնում եմ՝ ինչպես են օգնում կամավորությամբ, ուժ են տալիս մարդկանց։ Իսկ երբ մենք եկանք, լույս չկար, ջուր չկար, ավտոբուս չկար։ Սնունդ ընդհանրապես չկար։ Օգնելու հնարավորություններն ավելի շատ են։ Կարծում եմ հիմա ավելի խելացի են, ավելի իմաստուն։ Մենք մի ահավոր նկուղում էինք ապրում։ Իմ բոլոր սարսափները կապված են այդ նկուղի հետ։ Ցուրտ էր, կոշիկ չունեի։ Մի ամբողջ տարի մի կոշիկով եմ քայլել։ Դպրոցում էր ահավոր իրավիճակ էր։ Մեզ մողադրում էին, վատ էին վերաբերվում»։  

Կարդացեք նաև

Գրողի խորհուրդը բոլորիս. Աջակցել արցախցիներին ու չմեղադրել, ամենամեծ օգնությունն աշխատանքով ապահովելն է։ Հակառակ դեպքում կկորցնենք նրանց, ինչպես Բաքվի հայերին։ 

Կարդացեք նաև

 

Տարածել